ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման փաստաթուղթ գոյություն չունի». նախարարը դրսում զրուցեց իրավապաշտպանների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա և եղածն ապատեղեկատվություն է։ Բադասյանն այդ մասին հայտարարեց` իջնելով և հանդիպելով նախարարության առջև հավաքված իրավապաշտպանների հետ։

Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Արցախից զորքերի դուրսբերումը:

«Վերջին շրջանում Telegram–ի մի շարք անհայտ ծագման ալիքներ են ի հայտ եկել, որոնց միջոցով էլ ապատեղեկատվություն է տարածվում։ Հասարակությունում էլ հուզումներ և անհանգստություններ են առաջանում, սակայն ես կոչ եմ անում բոլորին չվստահել նման ալիքների տարածած լուրերին։ Նման պայմանագիր գոյություն չունի արդարադատության նախարարությունում»,– ասաց Բադասյանը։

Նրա խոսքով` նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է միջազգայնորեն որակվել որպես պայմանագիր, գոյություն չունի և չի ստացվել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հարցին, թե որպես կառավարության անդամ արդյոք տեղյակ է նման փաստաթղթի գոյության մասին` Բադասյանը պատասխանեց, որ եթե լիներ փաստաթուղթ, ապա ինքը պետք է տեղակացված լիներ։ «Կառավարությունում նման հարց չի քննարկվել, և ես որևէ տեղեկատվություն չունեմ նման փաստաթղթի մասին»,– ասաց Բադասյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ուներ ստորագրել նոյեմբերի ինի փաստաթուղթը` Բադասյանը պատասխանեց, որ արդեն իսկ պարզաբանումներ հնչել են և եթե անհրաժեշտություն լինի, նորից պարզաբանումներ կլինեն։

Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular