ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ ժամանակներում, պարտության պատճառով, Հայաստանին նոր նվաստացումներ են սպասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականը կհիշվի ոչ միայն կորոնավիրուսի համավարակով, այլև հետխորհրդային տարածաշրջանում ապակայունացման նոր ալիքի սկզբով, որը կշարունակվի 2021 թվականին: «2021-й создаст новые кризисы прямо у российских границ» հոդվածի հեղինակը հայազգի Գևորգ Միրզայանն է: Ստորև ներկայացնում ենք Հայաստանին վերաբերող հատվածը: Նյութը վերցրել ենք vz.ru կայքից:

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի կապիտուլյացիայից հետո, Հայաստանը լրջագույն ներքաղաքական ճգնաժամ է ապրում: Բնակչության զգալի մասը կատարված ողբերգության մեջ մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մի մասը նրան մեղադրում է հիմար լինելու մեջ, մյուսը՝ դավաճանության, և նրանք պահանջում են վարչապետի անհապաղ հրաժարականը:

Ինքը՝ Փաշինյանը, չի ճանաչում իր մեղքը և չի պատրաստվում հեռանալ: Նա նշել է, որ պատրաստ է պաշտոնաթող լինել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեպքում, որոնք կարող են անցկացվել 2021 թվականին: Արդյունքում, հասարակությունը, որն Արցախի կորուստների պատճառով առաջացած հոգեբանական հետևանքների համար համախմբման կարիք ունի, գտնվում է քաղաքացիական հակադրության մեջ:

Մոտ ժամանակներում, պարտության պատճառով, Հայաստանին նոր նվաստացումներ են սպասում՝ Ադրբեջանի հետ սահմանագծում՝ ի օգուտ նրա, Սյունիքի մի շարք տարածքների ինքնիշխանության կորուստ, որտեղ ճանապարհ կանցնի Նախիջևանի և Ադրբեջանի հատվածի միջև, ինչպես նաև, հնարավոր է, վերակառուցման վճարումների հարցը, որը պահանջում է Բաքուն:

Ավելին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular