ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Վովաևիչը փորձում է ստորագրել «Բրեստի խաղաղության պայմանագիր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ Նիկոլ Վովաևիչը փորձում է ստորագրել «Բրեստի խաղաղության պայմանագիր»: Այդ առիթով նախ մեջբերենք Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը. «Մի ակնկալեք, որ օգտվելով Ռուսաստանի թուլությունից, հավերժ շահաբաժին կստանաք: Ռուսները միշտ հետ են գալիս իրենց փողի հետևից: Եվ երբ նրանք գան, մի ապավինեք ձեր ստորագրած ճիզվիտական պայմանագրերին: Դրանք չարժեն այն թղթի արժեքին, որի վրա գրված են: Հետևաբար, ռուսների հետ արժե խաղալ կամ ազնվորեն, կամ ընդհանրապես չխաղալ»:

Համաձայնեք, որ Երկաթյա Կանցլերը ասել է բաներ, որոնք չեն ասում շատերը: Հիմա Փաշինյանի հետ կապված թեմային: Նիկոլ Վովաևիչը, սկզբունքորեն, կարող է ստորագրել նոր «Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագիր»-ը այնպես, ինչպես պահանջում են նրա թուրք հովանավորները: Միայն թե մի բան պետք է հաշվի առնել: Այդ թղթի կտորը հաստատ չի արժենա դրա վրա ծախսված թղթի գումարին: Հակասությունների հանգույցը Անդրկովկասում այնքան ամուր է կապված, որ այն հնարավոր չէ լուծել նման եղանակով: Իհարկե, կողմերից մեկը պետք է միանշանակ ծանր պարտություն կրի և, ամենակարևորը, նպատակասլաց ընթանա զարգացման ուղով: Փաշինյանի վտանգը թղթերի մեջ չէ:

Նա կարող է ստորագրել ցանկացած բան: Վտանգն այն է, որ նա նպատակասլաց կերպով փորձում է Հայաստանին դնել մի այնպիսի իրավիճակում, երբ անհնար կլինի զարգացնել երկիրը առանց հետ նայելու և հույսը Թուրքիայի կապիտալի և Թուրքիայի հեգեմոնիայի վրա դնելու: Դրա համար թղթի թերթերը բավարար չեն: Բրեստի խաղաղության պայմանագրի օրինակը իզուր չէ: Կամ, կարելի է օրինակ վերցնել Ղրիմի պատերազմից հետո Փարիզի խաղաղության պայմանագիրը, ըստ որի Ռուսաստանը կարծես թե հրաժարվել էր նավատորմից, բայց հետո նա ոչնչացրեց Թուրքիային 1877-78 թվականների պատերազմում: Ամեն ինչ նպատակներ դնելու մեջ է: Ռուսաստանի նպատակն էր ուժեղանալ, վրեժ լուծել և օսմաններին դուրս մղել Եվրոպայից: Փաշինյանի նպատակն է Հայաստանը հեռացնել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացմանը տանող ուղուց, որը ի վերջո հնարավորության պատուհան կբացեր և թույլ կտար վրեժ լուծել: Փաշինյանի համար կարևոր է կառուցել մի երկիր, որն ընդհանրապես առիթների պատուհաններ չունի: Նիկոլը պատուհաններ փակող է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular