Գոհար Ավետիսյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ՄՇԱԿՈՒՅԹՌուսասատանաբնակ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի Stories բաժնում հրապարակել է կարճ հոլովակներ, որոնցում ցուցադրել է Covid-19-ի դրական տեստը, ապա կիսվել է զգացողություններով։ Գոհարը մի քանի անգամ հանդձնել է տեստ, սակայն պատասխանը բացասական է եղել։
Դիմահարդարը պատմել է, որ 10 օր առաջ ցավեր է ունեցել կոկորդում, այնուհետեւ մրսածություն, իսկ տեստն անելու օրն արդեն կորցրել է համի եւ հոտի զգացողությունը։
«Դիարեա, թուլություն, աչքերս են ցավում, ջերմություն չունեմ», - շարունակել է Գոհարը՝ նշելով իր մոտ առկա ախտանշանները։