ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ամենը հետեւանք էր մեր գործողությունների, որը ես դեռ 2017-ին կոչել էի «վերնախավային ճգնաժամ». Դեմոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այն արժեքներով, որ դնում ենք շրջանառության մեջ մեր եթերով, սպանում ենք մեր հասարակությանը եւ ստանում ենք զանգված: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մտավորականները, մշակույթի և գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց պատմաբան Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ 2,5 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածը հետեւանքն էր այդ գործողությունների:

«Նոյեմբերի 9-ից հետո ունանալու ենք հունվարի 11-ը, եւ ես որեւէ դրականի ակնկալիք չունեմ: Բայց մենք ավելի լայն համատեքստում պետք է նայենք, թե մեր պետականությունն ուր է գնում: Այն, ինչ մենք ունենք, ես 2017-ին դեռ բնորոշեցի որպես վերնախավային ճգնաժամ: Պետականություն ստեղծելու բավարար ջանք չունեցանք: Մեր ներուժը պատերազմի ժամանակ երեւաց, ընդամենը 180 մլն դոլար, այն դեպքում, երբ վտանգված էր ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը: Պարտությունը մեր սխալ արժեհամակարգ որդեգրելու, սխալ ուղղությամբ գնալու հետեւանքն էր:

Հիմա մենք դեպի ուր ենք շարժվելու, արդյոք նոր վերնախավեր կստեղծենք, ուրիշ արժեհամակարգ կորդեգրենք: Մենք չենք կարող մեր երեխաներին պարտվածի հոգեբանության մեջ թողնենք»,-ասաց Դեմոյանը:

Նրա խոսքով, այսօպր Հայաստանը խորագույն ճգնաժամի մեջ է, որից պետք է ելքեր փնտրել. «Այդ ելքերը կան: Մենք կարող էինք ունեռնալ ավելի մեծ աղետ եւ ավելի մեծ կորուստներ: Սա է ինձ մի քիչ սփոփում, բայց դա մեզանից կախված պետք է լինի: Չպետք է թույլ տալ, որ մեր ճակատագիրը որոշվի բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա: Այդ ներուժը պետք է ցույց տալ, իսկ դա արդեն դոլարներով չի չափվում, այլ գործողություններով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular