ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց են վախենում իշխանական պատգամավորները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Իմ Քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու որոշում է կայացրել Սոֆյա Հովսեփյանը: Այդ քայլից հետո, ինչպեսև սպասվում էր, «Իմ Քայլի» մի շարք կարկառուն ներկայացուցիչներ կատաղի արշավ սկսեցին թե՛ Հովսեփյանի, թե՛ ֆրակցիայից շաբաթներ առաջ դուրս եկած պատգամավորների դեմ:

Իմքայլական Ռուբեն Ռուբինյանը, Արփի Դավոյանը, ՔՊ խոսնակը սոցկայքի իրենց էջերում կոշտ և մեղադրական գրառումներ են արել դեռ ժամեր առաջ իրենց նախկին թիմակիցներ համարվող անձանց հասցեին: Մեղադրանքի էությունն այն է, որ, ըստ վերը նշված անձանց, ֆրակցիայից դուրս եկողները «ուտող ուրացողներ» են, որոնք ԱԺ են մտել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշի շնորհիվ և իրենց այս քայլով փաստացի դավաճանում են Փաշինյանին: Ու՞մ մանդատով են շարունակելու ԱԺ-ում աշխատել ֆրակցիայից դուրս եկած պատգամավորները, եթե ոչ իրենց քաղաքական թիմի․ այս հարցն է, որ տանջում է վերոնշյալ ՔՊ-ականներին: ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը, օրինակ, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հարց է ուղղում, թե չի՞ պատրաստվում արդյոք վերջինս ներողություն խնդրել իրեն քվե տված քաղաքացիներից՝ նրանց քաշելու համար: Հետաքրքիր է՝ իսկ ՔՊ-ն չի՞ պատրաստվում ներողություն խնդրել քաղաքացիներից երկիրը անդունդի եզրին հասցնելու, հայրենիքի ¼-ը թշնամուն նվիրելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խարխլելու համար: Թե իշխանական կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ քվե են ստացել՝ երկիրը կործանելու մանդատով… 

Ուշագրավ է, որ երբ 2018 թվականին հանրապետական ֆրակցիայի ներկայացուցիչները դուրս էին գալիս խմբակցությունից և իրենց աջակցությունը հայտնում Փաշինյանի հեղափոխական թիմին, նույն Ռուբեն Ռուբինյանը և իր կոլլեգաները փողոցից ողջունում էին ՀՀԿ-ականների այդ քայլը և նրանց բացարձակապես չէր հուզում՝ ում մանդատով են շարունակելու վերջիններս գործել ԱԺ-ում:

ՔՊ-ականների մեծ մասը տեղյակ չէ նաև, որ պատգամավորի մանդատը գոյանում է ժողովրդի քվեի արդյունքում, և պատգամավորը պատասխանատու է միայն ու միայն ժողովրդի առջև: ՔՊ-ականների մեծ մասը այս պարզ ճշմարտությունը չի հասկանում այն պատճառով, որ այդ անձինք ԱԺ-ում հայտնվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ՝ մինչ այդ չունենալով ո՛չ փորձ, ո՛չ կենսագրություն և օբյեկտիվ է, որ նրանք իրենց պատասխանատու են զգում միայն ու միայն իրենց՝ պատգամավորի բաղձալի աթոռին հասցրած անձի առջև, իսկ թիմակիցներին անվանում են «առնետներ», որոնք փախչում են խորտակվող նավից և վստահեցնում են, որ Փաշինյանի ուսապարկը այդ «առնետներից» ավելի շատ ձայն կարող էր հավաքել:

Լավ է թերևս, որ ՔՊ-ականները հասկանում են՝ նավը, իսկապես, խորտակվում է: Ֆրակցիայից հեռացող յուրաքանչյուր նոր պատգամավորի հանդեպ նախկին թիմակիցների կողմից կիրառվոմ են պայքարի ու թիրախավորման ավելի կատաղի մեթոդներ, գործի են դրվում ֆեյքերի ՊՈԱԿ-ի ողջ կարողությունները, ինչը գալիս է փաստելու, որ ռեժիմը, իսկապես, խուճապի մեջ է․ հողը իշխանությունների ոտքի տակից պարզապես փախչում է: 

lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular