ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքայել Մինասյանն ասում է, որ այս տարիներին «դոսյեներ» են կազմվել իմքայլական պատգամավորների վրա, և երբ նրանք ուզում են դուրս գալ խմբակցությունից, Փաշինյանը նրանց առջև է դնում այդ փաթեթները։

 Երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ, ԱԱԾ-ից պահանջել է, որ իրեն ներկայացնեն, թե ովքեր են իր շրջապատում ԱԱԾ գործակալներ։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը` հավելելով, որ Փաշինյանը շանտաժով է պահում իր թիմը։

«ԱԱԾ–ն ղեկավարությունը հրաժարվեց դա անել և մինչ օրս էլ չի արել նման քայլ։ Սակայն ԱԱԾ միջին օղակում կային և կան թուլամորթ մարդիկ, որոնք փոխանցել են Փաշինյանին այդ ողջ փաթեթները։ Փաշինյանը կանչել է այդ մարդկանց ու ցուցադրել փաթեթները` ասելով, որ անհրաժեշտության դեպքում ազգի դավաճան կհամարեն այդ մարդուն փաթեթների շնորհիվ»,–ասում է Մինասյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն այս 2.5 տարվա ընթացքում մի մեծ տրցակ է հավաքել, և կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք դեռ փաստերի տեսքով են։ Օրինակ, քրգործ կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վրա, նույնիսկ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանի վրա։

Մինասյանն ասում է, որ այս տարիներին «դոսյեներ» են կազմվել իմքայլական պատգամավորների վրա, և երբ նրանք ուզում են դուրս գալ խմբակցությունից, Փաշինյանը նրանց առջև է դնում այդ փաթեթները։


 Sputnik

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular