ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Թրամփին երկրորդ իմպիչմենթի դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարելի է ռեկորդային անվանել իմպիչմենթի աննախադեպ փորձը, որը դեմոկրատները ձեռնարկում են Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ 10 օր առաջ մինչ նրա ժամկետի ավարտը, գրում է NYP-ը:

Եթե դեմոկրատական մեծամասնությամբ ներկայացուցիչների պալատը հաջողության հասնի իմպիչմենթի հարցով քվեարկությանը, ինչը կարող է տեղի ունենալ արդեն հունվարի 13-ին, նրանք իրավունք կստանան Թրամփին անվանել միակ նախագահ, ով ԱՄՆ պատմության մեջ երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվել:

Սահմանադրությունը նախատեսում է միայն երկու հնարավոր պատիժ, եթե նախագահը, ով իմպիչմենթի է ենթարկվել, դատապարտվի Սենատի կողմից. պաշտոնից հեռացում եւ հետագայում «պատվավոր, վստահելի կամ շահութաբեր պաշտոնից» հեռացում՝ համապատասխան 1-ին հոդվածի 3-րդ կետի:

«Իմպիչմենթի համար դատապարտումը, որը նրան զրկել է կրկին առաջադրվելու հնարավորությունից, ամենաքիչը կլիներ, ինչը կարող էր անել այդ դեմոկրատիան»,-The Post-ին ասել է Սենատի ինսայդերը:

Սակայն եթե Ներկայացուցիչները պալատը նրան մեղավոր ճանաչի՝ առանց որեւէ հետաքննության անցկացման կամ առանց որեւէ պաշտպանության, ժամանակը կրճատում է դատապարտման հնարավորությունը, քանի որ հանրապետականների ղեկավարած Սենատը չի գործի մինչ այն պահը, քանի դեռ չի կայացել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը:

«Դուք չեք կարող իմպիչմենթի ենթարկել պետական պաշտոնյաներին, որոնք պաշտոն չեն զբաղեցնում: Այն բանից հետո, երբ նա լքել է այդ պաշտոնը, այդ դրույթը վիճելի է»,-ասել է Նյու Յորքի համալսարանի իրավունքի նախկին պրոֆեսոր Փիթեր Ռայսինգխը:

Չնայած նրան, որ Թրամփը երրորդ նախագահն է, ում Ներկայացուցիչների պալատն իմպիչմենթի է ենթարկում, որեւէ նախագահ երբեք չի հեռացվել Սենատի վճռով, այդ պատճառով գիտնական-իրավաբանները տարբեր կարծիքներ ունեն այն առնչությամբ, թե արդյոք հեռացված կառավարության ղեկավարը կարող է կորցնել կենսաթոշակը կամ էլ գաղտնի ծառայության պաշտպանությունը:

Նման հետեւանքների օգտին կարելի է փաստարկ ներկայացնել, սակայն «դա կպահանջի պատշաճ դատապարտում»՝ ասել է իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Ջեյքոբսոնը:

Ի վերջո, Ներկայացուցիչների պալատում որոշ դեմոկրատներ պնդում են, որ իրենց ձայները բավարար կլինեն՝ այս շաբաթ Կապիտոլիում ներխուժած իր աջակիցներին ներում շնորհելու Թրամփի իշխանությունն արգելափակելու համար, նույնիսկ եթե Սենատը նրան երբեք մեղավոր չճանաչի. «Քանի դեռ Դոնալդ Թրամփը նախագահ է, Սահմանադրությանը համապատասխան նա ներում շնորհելու իրավունք ունի»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular