ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրհան Փամուքը Եվրոպային կոչ է արել ավելի խիստ վերաբերվել Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոբելյան մրցանակ ստացած թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը եվրոպական երկրներին կոչ է արել ավելի խիստ վերաբերվել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը, հոլանդական հեռուստալիքներից մեկի եթերում Օրահ Փամուքն ասել է, թե վախենում է Թուրքիայում իր աշխարհիկ ընկերների համար։ Փամուքը շեշտել է, թե Թուրքիայում մամուլի ազատությանն ուղղված ճնշումներն անհանգստացնող են։
«Մասնավորապես կառավարությանը քննադատող լրագրողները խուճապի մեջ են։ Նրանց հեռացնում են աշխատանքից, սպառնում ու փակում թերթերը։ Վերջին տարիներին իսլամական կառավարությունը կորցնում է ժողովրդավար դեմքը՝ վերածվելով ավտորիտար ռեժիմի»,-ասել է Օրհան Փամուքը։
Թուրք հայտնի գրողը ասել է, թե ինքը վախենում է Թուրքիայում ապրող իր աշխարհիկ, եվրոպական արժեքներ կրող ընկերների համար՝ շեշտելով, որ եվրոպական երկրները պետք է խիստ վերաբերվեն Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular