ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ. Պետք է բազմաբնակարան շենքերից վերացնել գիշերային ակումբները, պարզ ասած՝ ստրիպտիզները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Անհրաժեշտ է բազմաբնակարան շենքերից վերացնել գիշերային ակումբները, պարզ ասած՝ ստրիպտիզները: Այս մասին նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ գիշերային ակումբները եւ նման հաստատությունները պետք է անհրաժեշտության դեպքում շենքերից որոշակի հեռավորության վրա թողնել: Դրա համար պետք է օրենսդրական որոշումներ ներկայացնել եւ բիզնեսին ժամանակ տալ՝ այդ որոշումն իրականացնելու եւ նոր տեղ փնտրելու համար:

«Խոսքը ստրիպտիզների եւ նմանատիպ այլ օբյեկտների մասին է: Քանի որ շատ են բողոքները, որ դրանք տեղակայված են բազմաբնակարան շենքերում (առաջին կամ նկուղային հարկերում): Կա նաեւ բարոյական խնդիր, եւ գիշերային ու երեկոյան ժամերին մարդկանց անհանգստացնելու հարցը»,- ասել է վարչապետը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular