ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան նախապատրաստում է հակառուսական նախագծեր Կովկասում և Ուկրաինայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
real-vin.com-ը գրում է, որ Պուտինը խախտել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի կարգավորման ընթացքում Էրդողանին տված իր խոսքը, ուստի Թուրքիան և Ռուսաստանը պատրաստվում են նոր բաց բախման: Այս մասին գրել է «Генерал СВР» բլոգերը, բայց չի նշել, թե կոնկրետ Պուտինն ի՞նչ էր խոստացել Էրդողանին:
Կարող ենք ենթադրել, որ Անկարան և Բաքուն սպասում են Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական հատվածի միջև Հայաստանի տարածքով միջանցքի արագ ստեղծմանը: Դա ծայրաստիճան ձեռնտու է Թուրքիային, որը սահմանակից է Նախիջևանին: Դրանից հետո Անկարայի և Բաքվի կապը էլ ավելի կամրապնդվի, Թուրքիան կհասնի Կասպից ծով և կտրուկ կավելացնի իր ազդեցությունը Անդրկովկասում: Այնուամենայնիվ, Երևանն ու Մոսկվան միջանցքի մասին լռում են, չնայած դրա ստեղծումը նախատեսված է Ալիև/Պուտին/Փաշինյան եռակողմ խաղաղության համաձայնագրով:
 
«Генерал СВР»-ը համոզված է, որ Էրդողանը չի ների Պուտինին իրեն «գցելու» համար. «Անկասկած, մոտ ժամանակներս Էրդողանը ցույց կտա, թե որքան սխալ է վարվել Պուտինը իր ընտրած վարվելակերպով, և ներկայումս ակնկալվում է Թուրքիայի ազդեցության ոլորտների ընդլայնում Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում»:
 
Մոսկվայում ևս փնտրում են Անկարա/Բաքու ուղղությամբ հարվածների տարբերակներ. «Շոյգուն, օրինակ, առաջարկում է Ռուսաստանի քաղաքացիություն բաժանել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»: Դա ենթադրաբար կանխելու է Ադրբեջանին վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի հայկական մնացած մասի վրա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular