ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը 2020 թվականին պարտվել է Թուրքիային Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
argumenti.ru-ն գրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին երեք պարտություն է կրել Թուրքիայից Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Համապատասխան տեսակետ է արտահայտված բազմաթիվ տեղական առցանց լրատվամիջոցների էջերում տեղադրված հրապարակումների մեջ:
 
Ըստ «Ռոսբալտ» հրատարակության 2020 թվականին Մոսկվայի առաջին ֆիասկոն տեղի է ունեցել սիրիական Իդլիբում, որտեղ թուրքական բանակը «Գարնանային վահան» հարձակողական գործողության ընթացքում ցույց է տվել լիակատար գերազանցություն այն ստորաբաժանումների նկատմամբ, որոնք վերահսկվել են Ռուսաստանի կողմից աջակցվող Դամասկոսի իշխանության կողմից: Նաև նշվել է, որ Անկարան հաղթել է Ռուսաստանի Դաշնությանը Լիբիայում, որի տարածքում քաղաքացիական պատերազմ է ընթանում:
 
«Ազգային համաձայնության կառավարության» ուժերի կողմից իրականացված «Ցասման հրաբուխ» գործողության արդյունքում թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքերը ոչնչացրել են ռուսական արտադրության «Պանցիր» հակաօդային պաշտպանության ինը համալիր: Նյութում նաև ասվում է, որ Մոսկվան երրորդ պարտությունը կրել է Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը, որի թիկունքում կանգնած է Անկարան, ռազմական հաղթանակ է տարել Անդրկովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակից Հայաստանի նկատմամբ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular