ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ղարաբաղում օգտագործել է TRG-230 հրթիռային համակարգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
avia.pro-ն գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղում զինված բախումն ավարտվել է մի քանի ամիս առաջ, միայն հիմա է հայտնի դարձել, որ Թուրքիան իր նորագույն TRG-230 հրթիռային համակարգերն է օգտագործել ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:
 
Մինչ օրս Ադրբեջանը պաշտոնապես չունի TRG-230 հրթիռային համակարգեր, ինչը վկայում է այն մասին, որ այդ զենքն օգտագործվել է Թուրքիայի կողմից: Ավելին, ենթադրվում է, որ այդ համակարգերի հարվածներից մեկը նաև հայտնվել է համացանցում, խոսքը գնում է С-400 համալիրների մի ամբողջ դիրքային տարածքի ոչնչացման դեպքի մասին, չնայած Բաքվից և Անկարայից այդ գնահատականի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:
 
Այդ հրթիռային համակարգերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք ունակ են խոցել ցամաքային թիրախներ մինչև 70 կիլոմետր հեռավորության վրա, ընդ որում հրթիռներում օգտագործվում է լազերային ուղղորդում, իսկ թիրախի նշագծումը իրականացվում է անօդաչու թռչող սարքերից, որոնք ևս կարող են մասնակցել հարվածներ հասցնելուն:
 
Բավական ուշագրավ է այն փաստը, որ Թուրքիան դեռ չի հայտարարել մարտերում իր այդ հրթիռային համակարգերի օգտագործման մասին, ինչը հավանաբար վկայում է այն մասին, որ Էրդողանը լավ իմանալով, որ դա կհանգեցնի պատժամիջոցների ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից չի ցանկանում մեղադրվել զինված հակամարտությանը մասնակցելու մեջ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular