ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կալանավորել է հայկական «ահաբեկիչներ»-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
infosmi.net-ը գրում է, որ 62 հայ զինվորներ են բերման ենթարկվել ադրբեջանական բանակի կողմից: Նրանց մեղադրել են ահաբեկչության մեջ: Հենց նման տեղեկատվություն է հայտնվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից իրականացված խոշոր գործողության մասին, որն ուղղված է եղել հայ «ահաբեկիչներին» ձերբակալելուն: Գործողության արդյունքում բերման են ենթարկվել Հայաստանի 62 զինծառայող, որոնք Շիրակի մարզից են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:
 
Ըստ հաղորդագրության` խումբը դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի տարածքում և սպանել Ադրբեջանի բանակի զինվորներին: Ադրբեջանի մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ հայ զինվորականները ոչ միայն զինվորներ են սպանել, այլ նաև խաղաղ բնակիչներ: Բաքուն նշել է, որ խումբը տարածք է մտել նոյեմբերի 26-ին: Դա եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու շաբաթ անց է: Այդ առումով ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ, նրանց անվանում են ահաբեկիչներ: Ադրբեջանը նշել է, որ ձերբակալվածները դատվելու են Ադրբեջանի քրեական օրենսդրության համաձայն, այլ ոչ թե գերիներին վերբերվող միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular