ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատայինները մտել են Ղարաբաղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
tsargrad.tv-ն գրում է, որ Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ավելի քան 100 մարտիկներ են տեղափոխվել Ղարաբաղ, որպեսզի օգնեն ադրբեջանական զինուժին ականազերծման աշխատանքներում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Թուրքական ռազմական գերատեսչությունը նրանց սիրով անվանել է «մեհմեդչիք»-ներ (բառացիորեն «փոքրիկ Մեհմեդ»-ներ, որը թուրք և օսման զինվորների հավաքական անունն է), իսկ ադրբեջանական բանակը նրանց անվանում է «հերոս»-ներ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ականազերծման հատուկ ստորաբաժանումից 136 զինծառայող է ուղարկվել Ադրբեջան:
 
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ մահմեդչիկները, որոնք ականազերծման ուղղությամբ վարժանքներ են անց կացնում Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հետ, նաև մասնակցում են ականազերծման աշխատանքներին Ղարաբաղում:
 
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով ավարտվել է պատերազմը Ղարաբաղում: Երևանը համաձայնվել է զիջել վիճարկվող տարածքների մի մասը, Բաքուն դադարեցրել է հարձակումը, իսկ Մոսկվան տարածաշրջան է բերել խաղաղապահներ: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում բացել ռուս-թուրքական դիտորդական կենտրոն, որի խնդիրն է դիտարկել հրադադարի ռեժիմի իրագործումը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular