ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում հայկական բանակի առկայությունն անբեկանելի է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 9-ի խայտառակ եռակողմ հայտարարությունից հետո գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու հայկական բանակը օկուպացված Արցախում։ Հայտնի դեպքերից հետո ՊԲ-ն հայտարարեց, որ ՊԲ-ն կա և միշտ լինելու է։ Միևնույն ժամանակ, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված տարատեսակ ալիքներում ու հայաստանյան ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Արցախի ՊԲ համալրման խնդիրների կապակցությամբ։ Հայաստանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ծնողների ցույցեր, որոնք պահանջում են իրենց որդիներին Արցախ չտանել։ Ինչպես հայտնի է՝ Բաքուն չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման պայմանագիրը։

Ըստ տեղեկությունների՝ Բաքուն լրացուցիչ պահանջներ է դրել այդ պայմանագրի ստորագրման համար, որոնցից մեկն այն է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախում՝ ոչ ՀՀ զինված ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն։ Հայտնի է նաև, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ պատերազմի նպատակներից մեկը Արցախի բանակի ոչնչացումն էր մարդուժի և սպառազինության առումով։ Դա հիմնականում իրագործվեց հարավում, որը ռուս-թուրքական համաձայնությունների թիրախն էր։ Պետք է նկատի առնել, որ ռուս խաղաղապահներն, ըստ էության, տեղակայվել են ոչ այնտեղ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, այն է՝ կողմերի զինված ուժերի միջև։ Ավելին, ըստ օդում կախված լուրերի՝ որոշ տեղամասերում, օրինակ Խծաբերդ-Հին Թաղեր, ռուս խաղաղապահները ոչ միայն չեն տեղակայվել, այլև մասնակցել են այդ բնագիծը թուրքերի վերահսկողությանը հանձնելուն։ Այս ամենին հավելենք, որ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը փաստացի խոսում է սահմանների պաշտպանությանը բնակչության տոտալ մասնակցության մասին։

Դա ևս վկայություն է այն բանի, որ Արցախի բանակը վեր է ածվում սահմանապահ ծառայության, դրանից բխող հետեւանքներով։ Մոսկվան ու Բաքուն, սակայն, եռակողմ հայտարարությամբ ճանաչել են հայկական բանակի գոյությունն Արցախում։ Այդ հայտարարությունն իր անորոշություններով ու տարընթերցումներով ական է նրանց տակ, և հայկական բանակի խնդիրը դրանցից մեկն է։ Ինչպես այլ հարցերում, այս պարագայում ևս հայկական սուբյեկտային գործոնի վերացումը Մոսկվային ու Բաքվին տանելու է բախման։ Ինչպես այլ հարցերում, այնպես էլ հայկական բանակի հարցում Մոսկվայի ու Բաքվի համար անսպասելի խնդիր է առաջացել՝ հայկական բանակը միակ հավասարակշռող գործոնն է մնացել՝ խաղաղապահը հայկական բանակն է, ոչ թե ռուսները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular