ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության չափազանց թերացումները և ոչ լուրջ վերաբերմունքը գործողությունների արագ կազմակերպման և կատարման հարցում հանգեցրին իմ որոշմանը․ Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշումս բավականին երկար մտածելուց հետո եմ կատարել, մի շարք պատճառներ կային, որոնք չեմ ուզում մանրամասնել՝ գոնե այս պահին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալուն։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների դիտարկումներին, թե խմբակցությունը լքած պատգամավորները պետք է պարզաբանեն՝ ինչպես են շարունակում պատգամավոր մնալ, և համեմատություններին «Նիկոլի ուսապարկի» հետ, Հովսեփյանը նշեց․ «Չեմ ուզենա որևէ կերպ գնահատել գործընկերներիս արձագանքները, թող ամեն մեկն իր խղճով մոտենա հարցին։ Կարծում եմ՝ այն  որակումները, որոնք տրվեցին իմ նման մարդուն, հարիր չէին, և ոչ էլ հարիր է որևէ պատգամավորի նման արտահայտությունններ իր մտքից ու խոսքից դուրս բերել»։

Նա նշեց՝ պատերազմի այն ելքից հետո, որը եղավ, և հայտարարության ստորագրությունից հետո շատ շատերի համար սպասելի էր իր՝ «Իմ քայլը»-ից դուրս գալը։

«Այն արժեհամակարգն ու մտածողությունը, որը ես ունեի մեր երկրի, հայրենիքի նկատմամբ, տրամաբանական էր իմ՝ անմիջապես դուրս գալը, բայց հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ որոշեցի, որ պետք է այդ խնդիրներին ուղղակիորեն լծվել և փորձել լուծումներ տալ։ Խնդիրները չափազանց շատ էին, և այն վերաբերմունքը, գործողություններն ու գործունեությունը, որոնցում չափազանց թերացումներ կային իշխանության կողմից, և այն ոչ լուրջ վերաբերմունքը գործողությունների արագ կազմակերպման և կատարման հարցում, վերջնարդյունքում հանգեցրին իմ  որոշմանը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է «Արցախի հարցով ինչ պետք է, այն էլ բանակցում ենք», իշխանականները ծափահարել են՝ հարցեր տալու փոխարեն, սակայն հողերը հանձնելուց հետո որոշել են լքել խմբակցությունը, պատգամավորն արձագանքեց, թե ինքը բոլոր ժամանակներում հարցեր տվել է և ստացել պատասխանները։

«Բոլոր ժամանակներում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը եղել է որևէ կերպ հողերը չվերադարձնելը, նաև պատերազմի օրերին է եղել այդ մոտեցումը։ Եթե այդ ժամանակ, կամ որևէ ժամանակ խոսք լիներ այն մասին, որ մենք պետք է պատերազմով հողեր հանձնեք, ապա բնականաբար իմ արձագանքն այլ կլիներ»,-ասաց նա։

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, թե մանդատ է ստացել Նիկոլ Փաշինյանի անձի շնորհիվ, և ինչու՞ չի հրաժարվում մանդատից, Հովսեփյանն արձագանքեց, թե իր այն գործընկերները, որոնք նման գնահատական են տվել, շատ լավ գիտեն, թե Հովսեփյանն ինչ կարողություններ է ունեցել և ունի։ «Ինձ մինչև պատգամավոր դառնալն էլ ճանաչել են, ծանոթ են եղել իմ գործունեությանը»,-նշեց նա։

Հովսեփյանը նշեց, թե խմբակցությունից դուրս գալու իր ցանկությունը ցանկացել է քննարկել խմբակցության ղեկավարի հետ, սակայն վերջինս այդ պահին նպատակահարմար չի գտել, իսկ երբ ցանկություն է հայտնել, արդեն ինքը նպատակահարմար չի գտել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular