ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը հարկադրված պետք է լինի վերադարձնել բոլոր գերիներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է։

- Տիկին Հայրապետյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Հարցին անդրադարձել է նաև Ալիևը՝ նշելով, որ Հայաստանի պաշտոնյաները չպետք է այցելեն Արցախ։ Ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական կողմի այս հայտարարությունները։

— Նախ եկեք արձանագրենք, որ մեր ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել դրա հետ կապված ադրբեջանական կողմից հնչող նման  հայտարարությունները` որակելով սին և հիմնազուրկ։ Որովհետև նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրի շրջանակներում որևէ նման սահմանափակում չկա ո՛չ ՀՀ քաղաքացիների, ո՛չ երկրի պաշտոնատար անձանց նկատմամբ որևէ արգելք չի կարող լինել։ Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը պարզ է, որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, որ Արցախյան հարց  այլևս գոյություն չունի և կարգավիճակի վերաբերյալ քննարկումներ չպետք է լինեն։ Ինչը իրականում չի համապատասխանում այդ պարտավորություններին, որոնք ստանձնել է նաև Ադրբեջանը և այդ կարգավիճակի խնդիրը թողնվել է հետագա բանակցություններին և  բացի դրանից ԱԳ նախարարը իր նախորդ ելույթներում անդրադարձել է նաև Արցախի հանրապետության շրջանների օկուպացիայի խնդիրներին՝ Հադրութի, Շուշիի և դրանց վերաբերյալ հետագա քննարկումների անհրաժեշտությանը։ Եվ այդ շրջանակներում, բնականաբար, Ադրբեջանին նյարդայնացնում է այն, որ հայկական կողմը շարունակում է  աշխատել օրակարգերով, որոնք պետք է ի վերջո լուծում բերեն արցախյան հարցին՝ հստակ լուծելով կարգավիճակի հարցը։

- Ադրբեջանը ձգձգում է գերիներին հանձնելու գործընթացը, ի՞նչ նպատակ է հետապնդում դրանով։

— Նախ եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը  տասնամյակներ շարունակ եղել է  հայատյացություն քարոզող երկիր, որտեղ հայի հանդեպ ատելությունը, քնած հային  կացնահարելը, սպանելը համարվում էր քաջագործություն։ Հիմա  իրենք «հնարավորություն են ձեռք բերել» փորձել շահարկել մի կողմից Հայաստանի ներքաղաքական տրամադրությունը հասկանալով, թե դա ինչ նուրբ թեմա է, խոսքը մարդկային կյանքերի մասին է և միևնույն ժամանակ փորձում են ամեն կերպ ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը, որովհետև բացի նրանից, որ չենք կատարել  ստանձնատ պարտավորությունները, ընդ որում նոյեմբերի 9-ի որոշմամբ, այլ նաև ամեն ձևով տեսանյութեր են տարածվում խոշտանգումների մասին։ Դա հավելյալ բարոյահոգեբանական մեծ ճնշում է հայ հասարակության նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպումը այս տեսակետնից նաև արդյունավետ կլինի  և հնարավորություն կտա, որ օր առաջ մեր բոլոր գերիները և այլ անձիք վերադառնան  հայրենիք։

- Նրանք հայտարարեցին, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մի մասը «ահաբեկիչներ» են։ Արդյո՞ք սրանով նախադրյալ են ստեղծում նրանց չվերադարձնելու համար։ 

— Առնվազն փորձում են նման նախադրյալներ ստեղծել։ Ահաբեկչության մասին թեզը նոր չէ, և իրենք միշտ էլ շահարկում են դա, հատկապես հիմա, փորձում են սփյուռքից եկած մեր հայրենակիցներին ներկայացնել որպես ահաբեկիչներ և դրանով նրանք փորձում են շեղել այն, ինչ ամբողջ աշխարհը արձանագրել է՝ Ադրբեջանն է իրականում վարձկաններ և ահաբեկիչներ ներգրավել իրենց կազմում։ Այդ տեսանկյունից նրանք փորձում են հստակ քայլեր ձեռնարկել։ Բայց ես կարծում եմ, որ եթե ավելի հետևողական և համառ  աշխատանք տարվի մի քանի ուղղություններով ադրբեջանական կողմը հարկադրված պետք է լինի վերադարձնել բոլոր գերիներին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular