ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական գործողությունները կարող են տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ptoday.ru-ն գրում է, որ Foreign Policy-ի լրագրողները հայտնել են, որ ցանկացած պահի կարող է հակամարտություն ծագել թուրք և ռուս զինվորականների միջև: Փորձագետները անգամ չեն բացառում, որ ռազմական գործողությունները կարող են տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում:
 
Հոդվածի հեղինակները գրել են, որ պատմականորեն երկու երկրներն անընդհատ պայքարել են Կովկասի համար: Նախկինում զինվորականներն իրենց գործողությունները իրականացրել են ոսկերչական ճշգրտությամբ, ինչը ուղղակի բախումների չի հանգեցրել: Սակայն 2021 թվականին ամեն ինչ կարող է փոխվել, և երկու երկրների բանակները հնարավոր է բացահայտ կսկսեն միմյանց դեմ կռվել: Այս պահին երկու պետություններն էլ միմյանց կարիքն ունեն Իդլիբում: Թուրքիային անհրաժեշտ է օդային աջակցություն, որը նա չունի տարածաշրջանում:
 
«Ռուսաստանը կարող է հարյուր հազարավոր սիրիացիների ներհոսք հարուցել Թուրքիա, եթե Սիրիայի Ազատագրական բանակի հերթական հարձակումը սկսվի»,- գրել են վերլուծաբանները:
 
Բացի դա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Այնտեղ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերն են վերահսկում իրավիճակը:
 
Քաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին նույնպես խոսել է երկու երկրների հարաբերությունների մասին: Փորձագետը կարծիք է հայտնել, որ միայն Ռուսաստանը կարող է խաղաղություն ապահովել Կովկասում և դադարեցնել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Վերլուծաբանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան վաղուց է աչք գցել վրացական Աջարիային, և եթե հակամարտություն սկսվի, Թբիլիսին ստիպված կլինի օգնություն խնդրել Մոսկվայից: Ըստ Յակով Կեդմիի` ռուսական զորքերի ներկայությունը երաշխիք է, որ թուրքական բանակը գլուխը այնտեղ չի խոթի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular