ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի երդմնակալությունից առաջ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրություն է սահմանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ երկրի ղեկավարի ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Տեղեկությունը  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կոլումբիայի շրջանում լարված իրավիճակը պահպանվում է և կարգադրել է, որ ուժեղացվի հսկողությունը, որպեսզի նորընտիր նախագահ Բայդենի երդմնակալության ժամանակ արտակարգ պատահարներ չգրանցվեն»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Դոնալդ Թրամփի վարչակազմում պարզաբանել են, որ այդ որոշումը Անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը թույլ կտան համակարգել վտանգի հակազդման բոլոր ջանքերը՝ տեղի բնակչության համար արտակարգ վիճակները կանխելու համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular