ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Ալիևը «դպրոցի տնօրենի մոտ»․ բանակցությունները ըստ ժեստերի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
tsargrad.tv-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ղեկավարների հանդիպման լուսանկարները գնահատել են համացանցում, և նշել, որ առաջնորդների հանդիպումից հրատարակված լուսանկարում հին ու ծանոթ պատկեր է: Նկարներից մեկում երևում է, թե ինչպես է Պուտինը նստած մեծ սեղանի շուրջ և ձեռքերը դրած սեղանին, ինչ որ բան է ասում: Սեղանի մյուս կողմում Ալիևն ու Փաշինյանն են նստած միմյանցից հեռավորության վրա, և երկուսի ձեռքերն էլ իջեցված է ազդրերին:
 
««Դպրոցի տնօրենի մոտ», կտավ, յուղաներկ, 2021 թվական, ցուցադրվել է Կրեմլում»,- այդպես է մեկնաբանել այդ լուսանկարը «Пул №3» հեռագրային ալիքը:
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանը միջնորդ է հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Բոլոր երեք կողմերի կողմից ստորագրած համաձայնագրի համաձայն ռուս խաղաղապահները դարձել են տարածաշրջանում խաղաղության և հանգստության երաշխավորները:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular