ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկովյան հանդիպման լուսանկարները` ըստ հոգեբանների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
topwar.ru-ն գրում է, որ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Այն անց է կացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Սա առաջին հանդիպումն է, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտնվեցել են նույն սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական զորքերի միջև տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո:
 
Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակում է առաջին լուսանկարները երեք առաջնորդների հանդիպումներից: Հոգեբանները, հիմնվելով այդ լուսանկարների վրա, տվել են իրենց գնահատականը, և նշել թե ինչ է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացած բանակցություններում:
Չկա լուսանկար, որտեղ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ձեռք են սեղմում: Դա հասկանալի է: Ռազմական հակամարտության թեժ փուլից հետո, որն ավարտվել է Ռուսաստանի նախագահի վճռական միջամտության շնորհիվ, ձեռքսեղմումը անտեղի կլինի:
 
Բայց Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումներ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
 
Հոգեբանները ուշադրության են հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքսեղմումն ուղեկցվել է նախագահների ժպիտներով, ինչը չի կարելի ասել Պուտինի և Փաշինյանի ձեռքսեղմման մասին: Տեսախցիկի կողմից այդ պահին նկարահանված Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներն իրենց ավելի շատ զուսպ են պահել: Նիկոլ Փաշինյանի դեմքը կարելի է ասել լարված է եղել:
Նրա համար այդ բանակցությունները և հանդիպումն ինքնին ակնհայտորեն ավելի բարդ են, քան նույն Իլհամ Ալիևի համար: Եթե Ալիևը ժամանել է Մոսկվա որպես Լեռնային Ղարաբաղի պատերազմի փաստացի հաղթող, ապա Փաշինյանը ոչ միայն որպես պարտվող է, այլ նաև որպես այնպիսի քաղաքական գործիչ, որը կորցրել է աջակցությունը սեփական երկրում: Բավական է ասել, որ հնարավոր էր, որ Փաշինյանը ընդհանրապես չթռչեր Մոսկվա, քանի որ Երևանի օդանավակայան տանող ճանապարհը փակել էին վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ: Փաշինյանը, ինչպես նշում են հոգեբանները, բոլոր լուսանկարներում ընկճված է երևում, բայց միևնույն ժամանակ պատրաստ որոշակի քայլերի:
 
Որոշ ժամանակ անց հայտնվել է տեղեկություն այն մասին, որ ղեկավարները ձեռք սեղմելուց բացի, նաև գրկախառնվել են: Փաշինյանի հետ «գրկախառնության» նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular