Ու՞մ հետ է Մադոննան մեկնել Աֆրիկայում ճամփորդելու՝ հաշվի չառնելով համավարակը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան փոփ աստղ Մադոննան մեկնել է Աֆրիկա՝ ճամփորդելու 26-ամյա սիրելիի՝ Ախլամալիկ Ուիլյամսի և իր երեխաների հետ: Երեք շաբաթվա ընթացքում երգչուհին և իր ուղեկիցները եղել են չորս երկրներում՝ չնայած կորոնավիրուսային համավարակի հետ կապված՝ թռիչքների խիստ սահմանափակումներին: Այս մասին գրել է «The Sun»-ը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
62-ամյա երգչուհին և իր ուղեկիցները մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ-ից թռել են Մեծ Բրիտանիա, ինչից հետո եղել են Եգիպտոսում, Մալավիայում և Քենիայում:
Տեղեկատվության համաձայն՝ Լոնդոն ժամանելուն պես, Մադոննան խուսափել է պարտադիր կարանտինից, քանի որ իշխանությունները հարուստ ճանապարհորդների համար բացառություն են անում: Մալավիան և Քենիան զբոսաշրջիկներին չեն մեկուսացնում, եթե նրանք կորոնավիրուսով վարակված չեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը