ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը մեզ համար մղձավանջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, Մոսկվայում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։  Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չի հաջողվել բանակցությունների շրջանակում համաձայնության գալ գերիներին վերադարձնելու հարցում և այդ խիստ զգայական խնդրի լուծումը թողնվել է հետագա բանակցությունների քննարկմանը։

1or.am-ին տրված հարցազրույցում այս և մի շարք այլ թեմաներին վերաբերող հարցերին պատասխանել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

- Պարոն Վարդանյան, երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր չի եղել համաձայնության գալ գերիների հարցում։ Ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել այս հանդիպումից։

— Դե առաջին եզրահանգումն այն է, որ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի ընդունում։ Նա ընդհանրապես հայանպաստ որևէ հարց չկարողացավ բարձրացնել այնտեղ և ընդհանրապես մեզ համար ամենակարևոր հարցերը օդում կախված մնացին այն դեպքում, երբ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը իրենց նպատակներին հասան։ Այ սա է իմ հիմնական եզրահանգումը, որ ես կարող եմ ձեզ ասել։

- Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց նաև Արցախի կարգավիճակի հարցը՝ ասելով, որ այն պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում։ Ի՞նչ հնարավորություններ կան։

— Ինչի՞ նա մոռացել էր ՄԻՆՍԿԻ խմբի մասին, երբ որ իր վրա ճնշում էին գործադրում։ Հիմա նոր է հիշում ՄԻՆՍԿԻ խումբը։ Ամեն ինչ պետք է արվի իր ժամանակին դրա  համար պետք է ունենաս դիվանագիտական հմտություններ, պետք է քաղաքականապես կրթված լինես, պետք է կիրթ մարդ լինես, ոչ թե կիսագրագետ։  

- Ի՞նչ ենք կարծում, այս քննարկումների շրջանակներում ճնշումնե՞ր են գործադրվում հայկական կողմի վրա։ Հետագայո՞ւմ էլ հնարավոր է ճնշումներով փորձեն զիջումներ կորզել։ Օրինակ՝ կարող են գերիներին չվերադարձնել, բայց Հայաստանի միջով ճանապարհ ունենալ։

— Գերիներին իրենք կօգտագործեն հերթական ճնշումներ գործադրելու նպատակով և հերթական զիջումներ կորզելու համար և չեմ կարծում, որ այստեղ որևէ գաղտնիք գոյություն ունի։ Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը մեզ համար մղձավանջ է։ Պետք է ստեղծենք ժամանակավոր անցումային կառավարություն, որը ի վիճակի կլինի առաջնային հարցեր լուծել։  Թե չէ այսպես այլևս հնարավոր չի շարունակել, մենք ամեն օր նոր կորուստներ ենք ունենալու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular