ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը փորձում է ակտիվացնել իր դերակատարումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հոդված է հրապարակել, որով ազդարարել է Երրորդ հանրապետության ավարտն ու  Չորրորդի սկիզբը։ 1or.am-ը զրուցելով քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ` փորձել է պարզել, թե ինչու այս ժամանակաշրջանում նման ծավալուն հոդվածով հանդես գալու անհրաժեշտություն եղավ։  

- Պարոն Բադալյան, Արմեն Սարգսյանը ծավալուն հոդված է հրապարակել, որով ազդարարում է Երրորդ հանրապետության ավարտն ու Չորրորդի սկիզբը, ընդ որում, որպես հիմնական նորություն է հայտարարվում սփյուռքի և Հայաստանի միացումը և հայ համայնքների ներուժի օգտագործումը: Ինչո՞ւ հիմա նման ծավալուն հոդվածով հանդես գալու անհրաժեշտություն եղավ:  Ի՞նչ է սա նշանակում:

— Հիմա ընդհանրապես քաղաքական դիրքորոշումների և հեռանկարների պետության ազգային կյանքի հեռանկարների վերաբերյալ դիտարկումների ժամանակն է և այս տեսանկյունից, կարծում եմ, զարմանալի չէ, որ քաղաքական գործիչները, այդ թվում նաև նախագահը փորձում է ներկայացնել իր տեսլականը։  Չի բացառվում, որ Արմեն Սարգսյանը փորձում է, պարզապես, ավելի նախաձեռնող դառնալ հայկական քաղաքականության մեջ։ Ներկայումս դիտարկվում են սահմանադրության փոփոխության գործընթաց և հեռանկարներ, և հնարավոր է, որ նախագահը փորձում է ձևավորել միջավայր, որտեղ կբարձրացնի նաև նախագահական լիազորությունները ավելացնելու խնդիրը։ Այսինքն ես կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի հոդվածը պայմանավորում է քաղաքական կյանքում նրա ավելի նախաձեռնողական քաղաքականության հեռանկարը։ Եվ հոդվածում նշվում է, որ հետագայում կխոսվի նաև ճանապարհային քարտեզի մասին՝ թե ինչպես գնալ այն ուղով ինչը մատնանշում է այդ հոդվածում։ Եվ սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը փորձում է ակտիվացնել իր դերակատարումը։

- Պուտինը երեկ իր խոսքում հայտարարեց, որ Ռուսաստանը ԼՂ-ում հետևելու է ՄԻՆՍԿԻ խմբի սկզբունքներին, դրան էլ նախորդել էր Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը: Ինչպե՞ս եք գնահատում, որ Պուտինը վկայակոչել է ՄԻՆՍԿԻ խմբի սկզբունքներին հետևելու մասին: Ինչ-որ բա՞ն է փոխվել այս առումով:

— ՄԻՆՍԿԻ խմբի վկայակոչումները պատերազմի ժամանակ էլ լինում էին։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը այն է, որ Ռուսաստանը փորձում է հակադարձել, այսպես ասած, սեպարատ գործողությունների այն մեղադրանքներին, որ ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահ մյուս երկրները Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հնչեցնում են նոյեմբերի 9-ի համաձայնության առումով։ Եվ այս հայտարարության իմաստը կարծում եմ այն է, որ իրեն ուղղված հարցերը անտեղի են, և որ ինքը գործում է այն տրամաբանության շրջանակում, որը ձևավորվել է ՄԻՆՍԿԻ խմբի  համանախագահության գործունեության ընթացքում։ Կարծում եմ՝ Պուտինի հայտարարությունները ենթադրում են այս իմաստը։ Այսինքն նա այս հայտարարությամբ պատասխանում է այն հարցերին, որոնք Փարիզից և Վաշինգտոնից հնչում են նոյեմբերի 9-ի  հայտարարության վերաբերյալ։ Մենք գիտենք, որ ասվում է, որ երկու կողմերն էլ հարցեր ունեն  Ռուսաստանին այդ համաձայնագրի վերաբերյալ նաև Թուրքիայի դերի վերաբերյալ և Ռուսաստանը փորձում է այսպես մանևրել համանախագահների և Թուրքիայի միջև։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular