ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները փորձեցին ռազմագերիների վերադարձը կապել տարածքային զիջումների հետ, բայց դա էլ չաշխատեց. Սիրանուշ Սահակյան. Tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակցային սեղանին անձի փոփոխություն է անհրաժեշտ և քանի դեռ փոփոխություն չկա, գերիների վերադարձի խնդրով զբաղվում է այս իշխանությունը, հարցը գնալու է փակուղի: Որքան թվացյալ ակտիվ են նրանք զբաղվում գործով, այնքան բարդությունները մեծանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծելու մասին։

Uաhակյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուալցիոն ակտից հետո հասարակության և անգամ ՄԻԵԴ-ի պատկերացումներն ու պատասխանատվություն այլ էր խնդրի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ խնդրի լուծման քաղաքական ձևաչափը գործում է: «Եթե չգործեր, ապա հայկական կողմը սեղմ ժամկետներում իր քաղաքացիներին անօթևան չէր թողնի, տարածքներ չէր զիջի և նոր փոխզիջումների չէր գնա, եթե գնում է, ուրեմն մեխանիզմ աշխատում է, եթե աշխատում է այդ բարդ խնդիրներում, ապա պետք է աշխատի նաև մարդասիրական խնդիրներում. միջազգային հանրության ընկալումն այսպիսին է»:

Ըստ իրավապաշտպանի՝ այս իշխանության թույլ տված հաջորդ սկզբունքային սխալը խնդիրի լուծումը բանակցային սեղանի շուրջ համաձայնեցնելն է, սակայն գերիների վերադարձը պարտավորություն է, որը սահմանված է միջազգային փաստաթղթերով, կոնվենցիոնալ դրույթներով, և այն պետությունները, որոնք չեն կատարում պարտավորությունը, համարվում են Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում թույլ տված պետություններ և դա որակվում է որպես պատերազմական հանցագործություն:

Իրավապաշտպանը ներկայացրեց, որ իրենց կողմից ամփոփած տվյալներով՝ Ադրբեջանում կան 120-ից ավելի հայ գերիներ, և այդ դեպքերի առնչությամբ կան անհերքելի ապացույցներ: «Այս պահին դեռ 120-ից ավել անձ որպես գերի և ռազմագերի պետք է հայրենադարձվեն, թիվը չի ներառում արդեն իսկ վերադարձած 58 անձանց: Կարող եմ ասել, որ նրանք միջազգայնորեն պետք է համարվեն գերիներ կամ ռազմագերիներ, սակայն Ադրբեջանը արհեստականորեն զրկում է կարգավիճակից, փոխակերպում է անում, իսկ  նպատակն իրենց կողմից կատարված չհիմնավորված ձգձգումները հանցագործություն չդիտարկելն է, որպեսզի ինքնամաքրվի հանցագործությունից, պետք է արհեստական նոր հիմք ստեղծի անձանց պահելու համար և դրա կարճ ճանապարհը գերիներին հանցագործ ներկայացնելն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular