Պատմության այս օրը (հունվարի 13)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռուսական տպագրության օր, Լիտվա՝ Ազատության պաշտպանների օր, Շվեդիա՝ Սուրբ Կնուտի օր, Հնդկաստան՝ Լորիի փառատոնի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1856 – ծնվել է հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզը:
1858 - Մոսկվայում, Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրի առաջին համարը:
1860 - Թիֆլիսում լույս է տեսել «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբ. Մ. Աղաբեկյան):
1866 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ Գասպար Մալլարյանը:
- սկսել է հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» թերթը:
1872 – ծնվել է հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը ։
1883 - Թիֆլիսում լույս է տեսել արևելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրըՙ «Աղբյուրը» (խմբ. Տ. Նազարյան):
1913 – ծնվել է բանագետ Գրիգոր Գրիգորյանը:
1923 – ծնվել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:
1934 — ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի կողմից սահմանվել է գիտությունների թեկնածուի կոչումը:
1956 – վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը:
1984 – վախճանվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը:
1990 - Բաքվում սկսվել են խաղաղ հայ բնակչության զանգվածային ջարդերը:
1992 - Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են «Գրադ» կայանքներ:
1998 - Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը:
2004 - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Լևոն Աբրահամյանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
2005 - տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Իմ քահանա» համացանցային կայքի շնորհանդեսը:
2006 - «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրը, թե թողնում է խմբագրի պաշտոնը և անդամագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար:
2020 - լուծարվել է Եղվարդի ծննդատունը, որի բուժաշխատողները բողոքի ակցիա են սկսել իրականացնել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
86 մ.թ.ա. — վախճանվել է հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ Գայ Մարիոսը: 1599 — վախճանվել է անգլիացի բանաստեղծ Էդմունդ Սպենսերը:
1625 - վախճանվել է հոլանդացի նշանավոր նկարիչ Յան Բրեյգել Ավագը:
1703 - Մոսկվայում լույս է տեսել առաջին ռուսական ամսագիրը` «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»-ը:
1813 — ռուսական բանակը ցար Ալեքսանդր 1-ինի և գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովի ղեկավարությամբ անցել է Նեման գետը և սկսել Վարշավայի հերցոգության ազատագրումը Նապոլեոնից:
1831 - ծնվել է ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը։
1832 – ծնվել է ռուս նկարիչ Իվան Շիշկինը:
1915 - Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 30 000 մարդ:
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվել է Արևելա-պրուսական գործողությունը:
1953 — ԽՍՀՄ-ում սկսվել են ձերբակալություններ այսպես կոչված «բժիշկների գործերով»:
1970 — Բիաֆրիի կապիտուլացիայով ավարտվել է պատերազմը Նիգերիայում:
1985 - Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ են դարձել 428 մարդ:
1987 - ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան:
1991 - խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավել են Վիլնյուսի հեռուստակենտրոնը՝ սպանելով տասնչորս մարդու։
2012 - Իտալիայի ափերի մոտ տեղի է ունեցել 4234 ուղևոր ունեցող Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվել է երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորել են։
2015 — Դոնբասյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ավտոբուսի գնդակոծություն Վոլնավախայի մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը