ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը զավթողական հավակնություններ է բարձրաձայնել. Le figaro

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
inosmi.ru-ն գրում է, որ ըստ Le Figaro ֆրանսիական հրատարակության, Բաքվում կայացած հաղթանակի շքերթը էրդողանը և Ալիևը դարձրել են պանթուրքական գաղափարախոսության բարձրագոչ հռետորաբանություն: Ադրբեջանի նախագահը Սյունիքը, Գեղարքունիքը և Երևանը ադրբեջանական հողեր հայտարարելով՝ անգամ ավելի մեծ զավթողական հավակնություններ է բարձրաձայնել: Էրդողանը ասել է բացահայտորեն զավթողական և պանթուրքական մտքեր, որը արտահայտվել է նախկին արյունոտ առաջնորդների հերոսացմամբ: Բացի այդ, տարածաշրջանը շարունակում է մնալ լարված, հատկապես բուն Արցախը:
 
Ադրբեջանը պատասխանատու է մի շարք ռազմական հանցագործությունների համար, ներառյալ տարեց հայերի, դիակների պղծումներ և հայկական մշակութային ժառանգության ոչնչացում ու պղծում: Իսկ ի՞նչ է անում Եվրամիությունը: Նա դիվանագիտական հանդիպումներ է ունենում Ադրբեջանի հետ և քննարկում վիզաների և երկրին տնտեսական օգնություն տրամադրելու հարցեր: Մինչդեռ ԵՄ-ն անգամ արգելք չի սահմանել այն զենքի վաճառքի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանն են կիրառել հայերի դեմ: Այո, եվրոպական որոշ երկրներ Արցախին տրամադրում են մարդասիրական օգնություն, բայց դա ուղեկցվում է չեզոքությամբ, ինչը ձեռնտու է թուրք և ադրբեջանցի ագրեսորներին:
 
Պանթուրքական հռետորաբանությունը պահանջում է քաղաքական արձագանք: Ավելին, պանթուրքիզմի ընդարձակումը սպառնում է նաև Հունաստանի, Կիպրոսի և Սիրիայի սահմաններին: Պետք է դադարեցվի թուրքական զենքի վաճառքը Ադրբեջանին, իսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դրվի կասկածի տակ: Անհրաժեշտ է Հայաստանին հզոր դիվանագիտական աջակցություն ցուցաբերել: Բացի այդ, հայերը մարդասիրական օգնության մեծ կարիք ունեն: Եվրոպական երկրների կոշտ դիրքորոշումը անհրաժեշտ է Կովկասում և Միջերկրական ծովում թուրքական ինտերվենցիոնիզմը կանխելու համար, քանի որ Ռուսաստանն այժմ գրեթե Թուրքիայի միակ գործընկերն է, ուստի և չի կարող դատավորի դեր կատարել Անդրկովկասում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular