ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն ես ու դու, էլ չկա ոչինչ մեզ համար, միայն ես ու դու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2019թ.-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակառուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կոմիտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին:

Ըստ մամուլի` նորաստեղծ քննչական մարմինը կղեկավարի հայ հանրությանը քաջ հայտնի Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է։ Կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվանզ 30 քննիչ ու 60 օպերլիազոր։ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար` այսօր ԱԱԾ-ում հակառուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր: Դե ինչպես ասում են` չկա ծուխ առանց կրակ, մանավանդ որ Հայաստանը փոքր երկիր է ու երբեք մախաթը պարկի մեջ չի մնում: Այսինքն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի:

Քաղաքական տեսանկյունից վաղուց հետաքրքիր է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակրանքn առ Քյարամյան: Թե երիտասարդ պաշտոնյան ո՞ր արժանիքներով ու հմտություններով է շահել վարչապետի սիրտը, ոչ ոք չգիտի: Սակայն մի տարում 7-8 անգամ պաշտոնի նշանակել և ազատել նույն մարդուն առնվազն լուրջ չէ, եթե չասենք երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից ծաղր է պետական կառավարման համակարգի նկատմամբ: Ինչևէ, Արգիշտի Քյարամյանը այդուհանդերձ կնշանակվի նոր պաշտոնի, գրեթե կասկած չկա, բայց այս իշխանության օրոք հանրությունը չի իմանա Քյարամյանին պաշտոնի նշանակելու վարչապետի մոլուցքի մասին: Դրա իրական պատճառների մասին կիմանանք հետո: Իհարկե, կարելի է ենթադրություններ անել որոշակի փաստերի համադրությամբ, բայց դա այլ քննարկման թեմա է: Հիմա մի բան է հստակ` եթե Հայաստանից բոլորը հեռանան ու մնան Փաշինյանն ու Քյարամյանը, ապա գրեթե կասկած չկա` Փաշինյանն իրեն կկարգի Վարչապետ, իսկ Քյարամյանին փոխվարչապետ: Պետական ինստիտուտների վախճանը նաև այս կերպ է տեղի ունենում:

Անի Առաքելյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular