ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները գերիներին վերադարձնելու համար որևէ բան չեն անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ գերիներին և մասնավորապես կին գերիներին Հայաստան վերադարձնելու քայլերի մասին 1or.am-ը զրուցել է միջազգային իրավունքների մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային կառույցները ինչպիսի աջակցություն պետք է ցույց տան Հայաստանին գոնե կին գերիներին շուտափույթ վերադարձնելու համար Պարոն Սարգսյանը պատասխանել է․

«Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի իշխանությունները դիմեն տարբեր միջազգային  կառույցներին և միջազգային գործիչների, այլ պետությունների առաջնորդներին, ապա, իհարկե, կարող ենք օգնություն ստանալ թե՛ միջազգային կառույցներից, թե՛ այլ պետությունների ղեկավարներից։ Բայց ես վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունները որևէ մեկին այս հարցով դիմել են կամ պատրաստվում են դիմել»։

Հարցին, թե միջազգային ի՞նչ ճնշումների դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել  բոլոր գերիներին Պարոն Սարգսյանը պատասխանել է․

«Բնականաբար միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի տարբեր սկզբունքներ կան և նման սկզբունքների առկայության պայմաններում, նորից, Հայաստանի ակտիվ նախաձեռնողականությամբ կարող են միջազգային կառույցները, միջազգային հեղինակավոր մարդիկ  ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա այս հարցը լուծելու համար, բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները այս հարցում որևէ բան չեն անում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular