ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնա­րա­վոր են անակն­կալ մի­ա­վո­րում­ներ. քա­ղա­քա­կան դաշ­տի վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետպատերազմյան քաղաքական շոկը արտահերթ ընտրություններով հաղթահարելու՝ իշխանությունների ցանկությունը կարծես ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը: Հասարակության զգալի մասը կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, ովքեր չեն ասոցացվում նախկին և ներկա իշխանությունների հետ, ինչը առաջ է բերում նոր, երրորդ բևեռի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են արվում։ «Փաստի» տեղեկություններով, օրեր առաջ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կառույցների ղեկավարների և այլ, հեղինակավոր անձանց հավաք, ովքեր անդամագրված չեն որևէ քաղաքական ուժի:

Հավաքին մասնակցած հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր պլատֆորմը ստեղծվում է ազգային և հոգևոր արժեքներ կրող մարդկանց հենքի վրա։ Մեր հարցին՝ անակնկալ միավորումներ սպասվո՞ւմ են, թերթի զրուցակիցը դրական պատասխան է տվել՝ հավելելով` պլատֆորմը ընդգրկուն է և միավորելու է բարձր հեղինակություն վայելող բազմաթիվ անձանց, և այդ մասին տեղեկատվություն կլինի գործընթացը ավարտին հասցնելուց հետո։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular