ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյան հատուկ կուրս է անցել՝ Փաշինյանից քսուկ վերցնելու համար. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մոսկովյան այցից առաջ ոչ միայն Փաշինյանը, այլեւ ողջ պատվիրակությունը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով։ Մեր աղբյուրներն ասացին, որ Պուտինը նման նախազգուշական միջոցառումներ է կիրառում արդեն ամիսներ շարունակ եւ անգամ իր նախարարներին ընդունելուց առաջ ստիպում է, որ նրանք թեստ հանձնեն եւ կարանտինում գտնվեն։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այցին, ապա չնայած ՌԴ-ից բժշկական խումբ էր ժամանել Հայաստան, որ հետազոտի ՀՀ վարչապետին, մասնավորապես պարզի քովիդի առկայությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատվիրակության կազմում է ընդգրկել նաեւ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուկը ոչ թե ռուս բժիշկները վերցնեն, այլ նախարարության չինովնիկը, որը մեկնելուց առաջ հատուկ ուսուցման կուրս է անցել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular