ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը գլխավորել է Ուկրաինայի համար «ամենաթշնամական» երկրների ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
riafan.ru-ն գրում է, որ 2020 թվականի դիվանագիտական վարկանիշային ցուցակը արտացոլել է Ուկրաինայի նկատմամբ առավել թշնամական և բարեկամական երկրների դասավորվածությունը: Ռուսաստանը դարձել է այդ երկրի գլխավոր «թշնամին»:
Ուսումնասիրությանը մասնակցել են ավելի քան հարյուր ուկրաինացի մասնագետներ: Նրանց հարցման համաձայն, մասնակիցների 92%-ը Ռուսաստանը անվանել է «ամենաթշնամական» պետությունը Ուկրաինայի նկատմամբ:
 
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան, որը հավաքել է 54%: Բելառուսը եզրափակել է Ուկրաինայի երեք «թշնամիների» ցուցակը: Լիտվան, Կանադան և ԱՄՆ-ը Ուկրաինայի համար հանդիսանում են ամենաբարեկամական երկրները: Ուկրաինայի նկատմամբ նվազագույն «թշնամանք» են ցույց տվել նաև Հայաստանն ու Սերբիան, որոնք ստացել են համապատասխանաբար 6% և 5%: Այդ մասին հայտնել է «Insider UA»-ն:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular