ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում չեն կարողացել բացահայտել ռուսական ՀՕՊ համակարգերի հիմնական հաղթաթղթերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
riafan.ru-ն գրում է, որ ըստ ամերիկացի փորձագետների չնայած իրենց օգտագործման երկար ժամկետներին, ռուսական զենքերը լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար:
 
Խոսքը, առաջին հերթին, ռուսական С-300 համակարգերի մասին է, որը մինչ այժմ էլ հանդիսանում են ՀՕՊ ամենահզոր համակարգերից մեկը։ Այդ մասին գրել են The National Interest ամերիկյան հրատարակության հեղինակները:
Նրանք նշել են, որ չնայած իրենց «կեսդարյա» կյանքին С-300–ները իրենց պարամետրերով շատ առումներով ավելի լավն են, քան ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը: Օրինակ, С-300-ի արդիականացված տարբերակի ոչնչացման տիրույթը 250 կմ է, իսկ ամերիկյան PAC-2-ն ունակ է աերոդինամիկական թիրախները խոցել ընդամենը 160 կմ հեռավորության վրա: Բացի այդ, Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից միաժամանակ խոցվող թիրախների քանակը երեք անգամ ավելի է (24-ը ՝ 8-ի փոխարեն):
 
Փորձագետները դա հիմնավորում են նրանով, որ գերակայությունը գրանցված է եղել միայն «թղթի վրա», քանի որ ռուսական «առաջատարները» մինչ վերջերս չեն ունեցել իրական ռազմական գործողություններում օգտագործման տպավորիչ փորձ: Սակայն հիշեցնենք, որ անցյալ տարի С-300-ները լուրջ դերակատարություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է Սու -25 գրոհային ինքնաթիռ և Р-17 մարտավարական հրթիռներ, ինչը հաղորդել են Բաքվի լրատվամիջոցները: Միևնույն ժամանակ Երևանը հայտարարել է այդ զենիթահրթիռային համակարգի կողմից ադրբեջանական մի քանի անօդաչուների խոցման մասին:
Որոշ ռազմական փորձագետներ համոզված են, որ հենց ռուսական С-300- ների շնորհիվ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հիմնականում չեն օգտագործել մարտական ինքնաթիռներ Ղարաբաղի երկնքում, և որը ենթադրում է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը դեռևս լուրջ սպառնալիք են հավանական հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular