ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային խայտառակության խարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին շատ խոսվեց մոսկովյան հայտնի հանդիպումից, որի մասին եղան ամենատարբեր մեկնաբանություներն ու կարծիքները, սակայն ի՞նչ ունենք, ըստ էության։ Փաստացի, Փաշինյան Նիկոլը գնաց Մոսկվա և նորից Հայաստանը սկուտեղի վրա մատուցեց Ադրբեջանին, որն անում է մաս-մաս, ամեն անգամ՝ մի մաս: Նախապես Պուտինը գրկում է Նիկոլին` սփոփելով, որ այս անգամ էլ ցավոտ է լինելու, տալու ես` չստանալով ոչինչ: Սահմանների բացումը, ճանապարհների ապաշրջափակումը Նախիջևանը Մեղրիով կապում է Ադրբեջանի հետ առաջին հերթին, Թուրքիան նույնպես անցնում է այդ ճանապարհով: Ավելին՝ որպեսզի անվտանգ լինի Մեղրիով ճանապարhը, ուրեմն Գորիս-Կապան ճանապարհը պետք է տեղ-տեղ անցի Ադրբեջանի սահմանով, իսկ դրա համար պետք էր Սյունիքի անվտանգ դիրքերը ներս բերել հօգուտ Ադրբեջանի, ինչն էլ արվեց: Այսինքն` մենք պոչներս դրեցինք Ադրբեջանի ոտքի տակ:

Չենք կարող չհամաձայնել, ադրբեջանցիները ճանապարհը կփակեն, չենք կարող նեղություն տալ, քանի որ մեզ նեղություն կտան: Ասեմ ավելին՝ Շուռնուխ այցելած ադրբեջանցի լրագրողն էլ նույնն ասաց` բռունցքը օդում թափահարելով, որ կապկում էր իր տիրակալի սպառնալիքը, թե «երկաթե բռունցքով կպատժվեն հայերը, եթե փորձեն չար նպատակով երթևեկել»: Իսկ հետո հանգիստ անցավ Շուռնուխի՝ Հայաստանին մնացած տարածք, մտավ հայի տուն, ամուսինների հետ թեյեց՝ որպես իրենց նպատակների: Վերջում փողոցում քայլելով ազդարարեց, որ սա իրենց առաջին ֆիլմն է Ալիևի վաղուց խոստացած Ադրբեջանի պատմական մաս Զանգեզուրի մասին, որ հաղթանակի սկիզբը մեկնարկված է, իսկ հաջորդ ֆիլմերը լինելու են ավելի մեծ հաղթանակի` Զանգեզուրն ամբողջովին Ադրբեջանին վերադարձված լինելու մասին: Մեկընդմիշտ հիշե՛ք, Ալիեւն այնքան հիմար չէ, որ որպես շռայլություն՝ գերի վերադարձներ: Բոլորս ենք հասկանում, որ նա ակնհայտորեն Մեղրիով միջանցք է ուզում: Զինադադարից հետո մի 62 գերի ենք տվել, որոնց Մեղրիով միջանցքի դիմաց կվերադարձնի, և մենք գոհ կմնանք:

Համաձայնեք՝ շատ ճկուն է Նիկոլը խաղում նուրբ լարերի վրա: Բայց հարցը բարդանում է, խաղադրույքը բարձրանում է, քանի որ այդ գերիներին Ադրբեջանն աշխարհին ներկայացնում է որպես ահաբեկիչներ: Հնարավոր է, որ միայն միջանցքով վճարած գինը քիչ լինի: Շատն ու քիչն էական չեն, վաղն էլ Սյունիքից մի 100 գերի կտանք` Ադրբեջանին զիջելիք հերթական տարածքի դիմաց ետ ստանալու համար: Եվ այդպես շարունակ: Երբ այսպես իրականությունն ենք փաստում, ոմանց թվում է, թե սև հոռետեսությամբ չափազանցում ենք: Այդ ադրբեջանցի լրագրողը կարող էր մի պանրի դանակով իրեն հյուրընկալած հայ ընտանիքին քշել սահմանից այն կողմ և գերեվարել, հետո հետ գար ու նորից: Սև հոռետեսություն: Ալիևը գոհ մնաց մոսկովյան հանդիպումից, ադրբեջանցիներն էլ ուրախ են, որ Ալիև ունեն: Իսկ մենք լացում ենք, որ Նիկոլ ունենք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular