ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ապահովել բանակցությունների հայանպաստ ընթացքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը գերիների հարցի կարգավորման հետագայում իրագործվելիք քայլերի մասին զրուցել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

- Պարոն Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մոսկովյան հանդիպմանը չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը: Գերիների հարցը կարգավորելու համար մեր հաջորդ քայլը, որը պետք է լինի:

— Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից բանակցող անձը չպետք է լինի կաշկանդված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ապահովել այդ բանակցությունների հայանպաստ ընթացքը: Պետք է փոխվի կառավարության կազմը և գան նոր մարդիկ: Սա է այս պահին առաջին և ամենակարևոր քայլը:

Բացի այդ, հավելեմ, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, և թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը վավերացրել են Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիան, որի 118-րդ հոդվածի համաձայն՝ Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո:

Չնայած եռակողմ հայտարարության 8-րդ կետում ռազմագերիների փոխանակման մասով ժամկետներ չեն նշվել, սակայն Կոնվենցիան օգտագործում է հայրենադարձման «ԱՆՄԻՋԱՊԵՍ» եզրույթը:

 Խոսվում է, որ 10-12 կանայք կան գերիների մեջ, որը նաև ՄԻԵԴ-ն է հաստատում: Այս պայմաններում միջազգային կառույցները ինչպիսի աջակցություն պետք է ցույց տան Հայաստանին գոնե կանանց հետ վերադարձնելու համար:

— Միջազգային կառույցների մասով պետք է նշեմ, որ արդյունավետության տեսանկյունից կարևորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը նաև հրատապ միջոց կիրառելու իրավասություն ունի: Մնացած միջազգային կառույցները տվյալ դեպքում արդյունավետ չեն: Գերիների հետ վերադարձը միջազգային կառույցների միջոցով հնարավոր կլինի ՄԻԵԴ համապատասխան որոշումների առկայության դեպքում:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular