ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -  Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոս՝ Ծառ տնկելու օր:
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1841 – վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը:
 
1855 - Փարիզում հրատարակվել է «Մասեաց աղավնի» ամսագիրը (խմբագիր Գ. Այվազովսկի):
 
1892 – ծնվել է գրող Հրաչ Զարդարյանը:
 
1911 - ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Սոս Մանուկյանը:
 
1916 – ծնվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:
 
1922 – ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանը:
 
1924 - ծնվել է հայ խորհրդային լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:
 
1959 - տեղի է ունեցել համամիութենական մարդահամար, որի տվյալներով Երևանի բնակչությունը կազմել է 509.340 մարդ:
 
1990 - ազգամիջյան հակամարտությունը դադարեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է մտցվել սովետական բանակը, ԼՂՀ-ում և նրան սահմանակից ադրբեջանական շրջաններում, ինչպես նաև հայկական Գորիսի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է արտակարգ դրության պարետատուն:
 
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրալիայի հետ:
 
1993 - Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերը խփել են ադրբեջանական МиГ-21 մարտական ինքնաթիռ:
 
1995 — վախճանվել է օրիգինալ ժանրի արտիստ, ռեժիսոր Սերգեյ Կաշտելյանը:
 
1999 - վախճանվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը:
 
2002 - որպես բարի կամքի դրսևորում Թուրքիան մեղմացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ըստ այդմ՝ հայերը կարող են մուտքի վիզա ստանալ ցանկացած սահմանային անցակետում: Մինչ այդ գործող ընթացակարգի համաձայն, վիզաները հարկավոր էր ձեռք բերել նախապես:
 
2003 - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չի գրանցել Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով, թե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եղել վերջին տասը տարիների ընթացքում:
 
2012 - Երևանի տասը խաչմերուկներում սկսել են գործել խախտումներն արձանագրող տեսախցիկները:
 
2016 - 100-ամյա պատմություն ունեցող Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցը, որը կառավարության կողմից գերակա շահ էր ճանաչվել դեռ 8 տարի առաջ, գիշերը քանդել են:
 
2020 - Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի» գործողությունների շրջանակում իրավապահները «գետնին պառկեցնելու» շուրջկալներ են իրականացրել տարբեր կասկածելի վայրերում։
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ
 
69 - Օթոնը Հռոմում զավթել է իշխանությունը:
 
730 – Բյուզանդական կայսրությունում արգելվել է սրբապատկերների պաշտամունքը` այն համարվելով հանցագործություն:
 
1208 — տեղի է ունեցել պապական լեգատ Պյեռ դե Կաստելնոյի սպանությունը, որը պատճառ է հանդիսացել Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի կողմից Ալբիգոնյան խաչակրաց արշավանք հայտարարելու մասին:
 
1559 - Եղիսաբեթ 1-ինը թագադրվել է որպես Անգլիայի թագուհի:
 
1622 – ծնվել է ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը:
 
1759 – բացվել է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, որը աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է:
 
1775 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սամարտինին:
 
1793 – ծնվել է ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերը:
 
1795 – ծնվել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը:
 
1826 - լույս է տեսել ֆրանսիական «Le Figaro» թերթի առաջին համարը:
 
1891 – ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը:
 
1892 – դպրոցական թերթում Ջեյմս Նեյսմիթը հրապարակում է բասկետբոլի առաջին կանոնները:
 
1906 — ծնվել է հույն նավատեր, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը:
 
1919 – ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվել է օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվել է 21 մարդ:
 
1919 – մահապատժի են ենթարկվել գերմանացի կոմունիստական գործիչներ Ռոզա Լուքսեմբուրգ և Կարլ Լիբկնեխտը:
 
1929 – ծնվել է ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, որը առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը, արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի:
 
1943 – ավարտվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:
 
1973 — Վիետնամական պատերազմի ընթացքում կապված Փարիզում ընթացող խաղաղության բանակցությունների առաջընթացի հետ ԱՄՆ-ի զինված ուժերը դադարեցրել են բոլոր ռազմական օպերացիաները Հյուսիսային Վիետնամի դեմ:
 
1981 – ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերեսը:
 
1993 — ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքում երթեր է արձակվել «Սանտա-Բարբարա» սերիալի վերջին 2137-րդ սերիան:
 
2001 – ստեղծվել է ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ Վիքիպեդիան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular