ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են տասնյակ միլիոնավոր դոլարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ նշանակվելուց հետո, Նիկոլ Փաշինյանը փակեց Սփյուռքի նախարարությունը: Բազմաթիվ այլ դեպքերի նման, բերվեցին տարաբովանդակ պատճառաբանություններ և հիմնավորումներ, որոնք ժամանակի ընթացքում ոչ մի քննադատության չդիմացան: Նույն ձևով, օրինակ, փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը: Գերազանցապես գյուղատնտեսական երկրում փակվում է ոլորտը կարգավորող նախարարությունը: Համաձայն եմ` տրամաբանություն չկա: Ինչևէ, կառավարության բազմաթիվ գործողություններում տրամաբանության չկա, սակայն Սփյուռքի նախարարության փակելը մի խնդիր այդուհանդերձ լուծում էր: Զարեհ Սինանյանին Նիկոլ Փաշինյանը կարողացավ նշանակել պաշտոնի` Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, իսկ նախարար չէր կարող, քանի որ քաղաքացիության հարց էր առաջանում: Այսինքն մեկ մարդու պաշտոն տալու համար, նախարարություն փակվեց, հակառակ դեպքում աշխարհով մեկ Սփյուռք ունեցող երկրում Սփյուռքի նախարարություն փակելն առնվազն խելամիտ չէ:

Ինչևէ, օրերս Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկի, դրա գործունեության հեղինակազրկման մասին խոսելիս, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է՝ եթե բացատրական աշխատանքներ չտարվեն, թե գումարները ոնց ու ինչու են օգտագործվում, ի՞նչ նպատակով՝ խնդիր կլինի: Անդրադառնալով Սփյուռքահայության տրամադրություններին՝ Սինանյանը նշել է, որ Սփյուռքում հիասթափություններ կան. մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ո՞նց եղավ, չնայած, պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են:

Չնայած դրան, ըստ պարոն Սինանյանի, Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել: Այո, պարոն Սինանյան, մարդիկ շոկի մեջ են ու մարդիկ պատասխաններ են ուզում, թե պատերազմի ժամանակ իրենց կողմից Հիմնադրամին ուղարկված տասնյակ միլիոննավոր դոլարներն ուր են, ինչի վրա է ծախսել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Չկան այս հարցերի պատասխանները, չկա նաև այն հարցի պատասխանը, թե Կառավարությունն ինչ իրավունքով է Հիմնադրամից միլիարդավոր դրամներ վերցրել: Մարդիկ այդ գումարները հանգանակել են բանակի, զինվոր համար, այլ ոչ թե Կառավարության ընթացիկ ծախսերը փակելու համար:

Իհարկե, մի օր անպայմանորեն կպարզվի, թե ուր են փողերը, կամ ինչի՞ վրա են ծախսվել, մեղավորներն էլ պատասխանատվության կկանչվեն, բայց այս իշխանությունների օրոք դա չի լինի, քանի որ ոչ մի իշխանություն չի կտրում ճյուղը, որի վրա նստած է: Եվ մի հանգամանք ևս` պարոն Սինանյանը նաև նշել է, որ Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել: Իհարկե լավ կլինի, որ դա այդպես լինի: Սակայն վերջին շուրջ 3 տարին մի բան խիստ ակնբախ է` ներկա իշխանությունները ամենաշատը ստել են հենց ներդրումների մասով:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular