ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Пока не перепрыгнешь-не говори гоп

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան վերջին պատերազմում միլիարդների կորուստ ունեցանք, որն այսօր դեռևս չափել ու հաշվել հնարավոր չէ։ Եթե անգամ չհաշվենք ապագայի կորսված եկամուտն ու բարոյական վնասը, որը կրեցինք վերջին ամիսներին, այլ միայն պարզ կորուստները հաշվարկենք, դրանք ահռելի, անվերականգնելի են։ Հավելենք զոհվածների ու վիրավորների ընտանիքների աջակցության, հաշմանդամների վերականգնման, պրոթեզավորման, բուժման համար անհրաժեշտ ֆինանսների, տնանկ դարձած մարդկանց կեցության հոգսը հոգալու, Արցախից ստացվող հոսանքի ու գյուղմթերքի դեֆիցիտը լրացնելու եւ շատ այլ վնասների մասին, որոնց ստույգ հաշվարկը դեռ չունենք։

Վերոգրյալի փոխարեն ունենք նոր-նոր թղթին հանձնված ու կասկածելի համաձայնությունների հետ կապված արհեստածին էյֆորիա, «նյու-վասյուկիական» ու քաջնազարական պատմությունների զավեշտալի շարան, որոնք իրականություն դառնալու համար գոնե երկարուձիգ ճանապարհ ունեն անցնելու։ Եթե չասենք, որ այդ ճանապարհն էլ այնպիսի խութերով է լի, որ հնարավոր է երբեք իրականություն չդառնա։ Ասվածը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակման հեքիաթներին է վերաբերում, որով սկսել են կերակրել մեր հանրությանը։ Անգամ եթե ենթադրենք, որ այդ ապաշրջափակումը տևական ժամանակ անց իսկապես իրականություն է դառնալու, և վերականգնվելու է Նախիջևանի տարածքով սովետական շրջանում գործող երկաթուղին, որով դեպի Ռուսաստան բեռներ էին տեղափոխվում, դեռ պարզ չէ՝ օգտվելո՞ւ ենք արդյոք այդ երկաթուղուց, անվտա՞նգ է լինելու այն, և ի՞նչ տնտեսական արդյունավետություն է ունենալու։ Հարց է առաջանում՝ բացվելո՞ւ է արդյոք հայ-թուրքական սահմանը, և դա մեզ նոր վտանգնե՞ր է բերելու, թե՞ լրացուցիչ եկամուտ։ Տպավորություն է, որ մենք ազգովի վերածվել ենք մի մեծ մանուկի, որը ջուրը չտեսած՝ բոբիկանում է և ուրախությունից գլուխը կորցնում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular