ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակում «բազարների» մեջ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զգուշանալով հանրության բացասական արձագանքներից, շարունակում է կոծկել բանակում միջադեպերի մասին տվյալները։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի՝ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված շրջաններում, արձանագրվել են խախտումների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ ոչ կանոնադրական միջանձնային հարաբերությունների դրսևորումներ, որի պատճառով մեծ թվով սպաներ ու պայմանագրային զինծառայողներ ազատման զեկուցագրեր են գրել։ Չնայած ադրբեջանական ՊՆ հրամանով կոշտ միջոցներ են ձեռնարկվել այն զինծառայողների նկատմամբ, որոնք համացանցում ծառայությունից դժգոհության նյութեր, այնուամենայնիվ, բանակում տարատեսակ միջադեպերի մասին տեղեկություններ են հրապարակվում համացանցում։

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ հունվարի 7-ին հոսպիտալում ինքնասպանություն է գործել զինվոր Վուսալ Մուսաեւը, բացի այդ, ընդվզում են սպանված ու անհետ կորած զինվորների ծնողները։ Հրապարակված տեսանյութում երևում են կադրեր, թե ինչպես է կարմիր բերետով և թուրքական ուսադիրով սպան փորձում լիցքաթափել վիճակը։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե նախկինում ադրբեջանական բանակում ռազմական ծառայությունը ծառայություն էր ոչ թե ազգի ու պետության համար, այլ մի քանի անձանց ու տեղացի գեներալներին, ապա հիմա բանակի կառավարումն ամբողջությամբ անցել է թուրքական ռազմական հրամանատարությանը, որին հետաքրքիր չէ ադրբեջանական ստորաբաժանումների անձնակազմն ու նրա խնդիրները։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո թուրք-ադրբեջանական ռազմական վերնախավը զբաղված է ավելի կարևոր գործերով՝ թալանով ու հայերի թողած սեփականության յուրացմամբ։ Թալանի հետ կապված միջադեպերի հետևանքով հաճախ զոհեր են լինում, որոնք վերագրում են կորուստներին «հայկական զինված խմբավորումների ոչնչացման ժամանակ»։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular