ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես համոզված եմ, որ գերիների վերադարձի հարցը չի քննարկվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը վերջերս հայտարարել է, որ հայ գերիների մի մասը «ահաբեկիչներ են» և դա նշանակում է, որ նրանք փորձում են մեր ռազմագերիներին «ահաբեկիչներ» ներկայացնելով՝ նրանց չվերադարձնել Հայաստան։ 1or.am կայքը այդ թեմայով զրուցել է իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, պարզելու համար, թե ինչ քայլեր պետք է իրագործվեն «ահաբեկիչ» ներկայացվող հայ ռազմագերիներին մյուս գերեվարվածների հետ վերադարձնելու համար։

— Ադրբեջանը հայտարարեց ,որ հայ գերիների մի մասը «ահաբեկիչներ են»։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդ հայտարարությունը ադրբեջանական սադրիչ քաղաքականության մի մասն է։ Ի՞նչ աշխատանքներ են պետք  կատարվեն այդ «ահաբեկիչ» ներկայացվող մեր գերիներին մյուս գերիների հետ միասին Հայաստան վերադարձնելու համար։

— Նախ և առաջ հանրությունը պետք է տեղեկանա, թե արդյո՞ք մեր պետական այրերը ունեն մտադրություն թե՛ քաղաքական հարթակներում և թե՛ միջազգային դատական ատյաններում, ընդհանրապես, բարձր մակարդակով զբաղվելու այդ հարցով։ Եվ երկրորդ՝ մենք բոլորս պետք է հասկանանք, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանը որպես ինչ է ստորագրում այդ փաստաթղթերը։ Եթե նա Արցախի համար ստորագրում է որևէ փաստաթուղթ, եթե նա բանավոր պայմանավորվածություններով տարածք է հանձնում. նա որպես ինչ է դա անում։ Ինչո՞ւ եմ սա ասում․․․ որովհետև, երբ որ ինքը Արցախի տարածքները հանձնում էր, ինքը այդ տարածքները հանձնել է դեռ այստեղ գտնվող թեժ մարտերին մասնակցած զինվորներին։ Իսկ ինչ վերաբերում է այդ երկու գյուղերից գերեվարված անձանց, ապա այստեղ, անշուշտ, պետք է հասկանանք թե Հայաստանը տեղ ունի դիմելու Ռուսաստանին ոչ թե խնդրանքով, այլ բացատրություն պահանջելով։ Ի վերջո, այդ պահին, երբ  ստորագրվում էր փաստաթուղթը, այդ տարածքները չեն եղել Ադրբեջանի վերահսկողության տակ և այդ չարաբաստիկ հայտարարության մեջ դրանք չկան։ Բայց, քանի որ Հայաստանը դա չի արել ոչ անմիջապես և ոչ էլ հետո, ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները ոչ էլ մտադիր են դա անելու։

— Մոսկվայի եռակողմ հանդիպումը, փաստորեն, գերիների, ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ առաջընթաց չարձանագրեց։ Ի՞նչ կարելի է սպասել, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

— Ես չեմ կարծում, որ այդտեղ եռակողմ ֆորմատով այդ հարցը եղել է բարձրացված։ Ես համոզված եմ, որ չի եղել․․․

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular