ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում հիշեցրեց, որ Ամանորի նախօրեին վարչապետը հրավիրեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին` քննարկելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որին հետևեց հաջորդ նախաձեռնությունը, այն է` վարչապետը խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպեց Ազգային ժողովում, սակայն վերջիններս պնդեցին վարչապետի հրաժարականը։

«Ես ունեմ տպավորություն, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ։ Նրանք ավելի քան վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա։ Նրանք նախորդ ընտրություններում ավելի շատ բոնուսով էին մանդատ ստացել, քան ընտրություններով և բնական է, որ այսպիսի բարեբախտություն նրանց հետ այլևս չի պատահի։ Հաջորդ ընտրություններին նրանք ավելի քիչ ձայներով կհայտնվեն խորհրդարանում կամ չեն հայտնվի»,– նշեց Նազարյանը։

Լրագրողի հարցին թե որքանով է հնարավոր, որ «Իմ քայլը» խմբակցությունը աջակցի «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ որպես վարչապետի թեկնածու, Լենա Նազարյանը պատասխանեց, որ դա բացառում է, ըստ նրա` խորհրդարանական երկրում քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթություն է, որ քաղաքական թիմի վարչապետը լինի այլ քաղաքական թիմից։

«Եթե հեռանանք, պետք է հեռանանք թիմով։ Եթե ցուցակի առաջին համարը հեռանում է, ապա ես ինչո՞ւ պետք է մնամ, խորհրդարանում ի՞նչ պետք է անեմ։ Եթե «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին , արտախորհրդարանական ուժերը հայտարարում են, որ արդյունքները կեղծվելու են, յուրաքանչյուր քվեատուփի մոտ արյունահեղություն է լինելու, ապա նման պայմաններում ինչպե՞ս կազմակերպենք արտահերթ ընտրություններ, ինչպե՞ս վստահ լինենք, որ կստեղծվի հանգիստ մթնոլորտ և մարդիկ ընտրությունների կգնան` լսելով բոլոր թեկնածուներին»,- ասաց Նազարյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular