ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պո­պու­լիս­տա­կան թե­մա­նե­րի պա­կաս չի լի­նի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փորձագետները, քաղաքական ուժերը և հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պետական գերատեսչություններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու ասոցացվել իշխանական ներկայացուցիչների հետ։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմի «հունանավետիսյանական» ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է և կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ և թեզեր։

Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է և «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։ Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթթինգ, ապօրինի շինությունների օրինականացում և այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular