ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեժ մրցակցություն թե՛ հանրապետական, թե՛ մարզային սլոթների օգտագործման մրցույթներում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ կայացավ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները: Արդյունքում հանրապետական սփռման հնարավորություն ստացան նաև «Արմենիա» , «Երկիր Մեդիա», «Շանթ», «Ա ԹԻՎԻ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները, իսկ մայրաքաղաքային սփռման համար սլոթերում լինելու հնարավորություն ստացան «5-րդ ալիք», «Արմնյուզ», «Դար 21», «Նոր Հայաստան» հեռուստաընկերություններն ու «Ֆրինյուզ», «Արփի մեդիա» ընկերությունները:

Փաստացի, գործող հեռուստաընկերություններից եթերից զրկվեցին «Հ2» և «Ար» հեռուստաընկերությունները (վերջինս ընդհանրապես չէր դիմել): Պակաս հետաքրքիր չէր նաև Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լի ցեն զ ա վոր ման մազ ր ա յ ի ն սփռման մրցույթը. Արագածոտնի և Շիրակի մարզերում մասնակցում էին երկուական ընկերություններ, իսկ Լոռու մարզում մրցույթն առավել թեժ էր՝ հայտ էր ներկայացրել երեք հեռուստաընկերություն: Այստեղ, ինչպես և սպասելի էր, հաղթեց առավել պրոֆեսիոնալ ու ներկայացված չափանիշներին համապատասխանող «Ֆորտունա» հեռուստաընկերությունը, որի միավորների տարբերությունը մյուս մասնակիցներից այնքան շատ էր, որ նույնիսկ քննարկումների տեղիք չի տալիս:

Ի դեպ, այս, ինչպես նաև Արագածոտնում հաղթած «Դելտա թիվի» ընկերությունների ստացած միավորները համադրելի են նույնիսկ հանրապետական սփռման մրցույթի մասնակից հեռուստաընկերությունների միավորների հետ և զիջում են միայն երեք հեռուստաընկերություններին («Արմենիա», «Երկիր մեդիա», «Շանթ»): Մնացած մարզերում հաղթեցին հետևյալ ընկերությունները. Արմավիր՝ «Արանեա», Շիրակ՝ «Ցայգ», Սյունիք՝ «Զանգեզուր», Տավուշ՝ «Տավուշ մեդիա», Գեղարքունիք՝ «Գավառ», Կոտայք՝ «Կոտայք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular