ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման սցենարներ է ներկայացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ է տեսնում:
Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, և կլինեն նոր զարգացումներ, որոնք կարող են ընթանալ մի քանի սցենարներով:
«Տարբերակներից մեկն այն է, որ 4 օր տևած ռազմական գործողություններից հետո կողմերն անցնում են գործողությունների այն ինտենսիվությանը, որը եղել է մինչև ապրիլ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է սեփական քաղաքականության իրականացումը և տեղ չի թողնում բանակցային գործընթացի շրջանակներում անդրադառնալ նույնիսկ այն մինիմալ պայմաններին, որոնց մասին անը նդհատ խոսվում էր վերջին երկու տարվա ընթացքում:
Խոսքը համանախագահների այն առաջարկի մասին է, որ հարկավոր է շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան բացահայտել շփման գծում տեղի ունեցող միջադեպերը: Ադրբեջանական կողմը մերժել է այդ առաջարկը, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- նշեց քաղաքագետը:
Մարկարովի խոսքով՝ երկրորդ սցենարը ռազմական գործողությունների շարունակումն է ավելի բարձր ինտենսիվությամբ:
«Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, թե որտեղ է դա տանելու: Այսինքն, ավելի բարձր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները, առանց Ադրբեջանի կողմից առաջ շարժվելու, էլի ադրբեջանական կողմի համար որևէ արդյունքի չի հասցնելու, իսկ հայկական կողմի համար հերթական անգամ պարզ է դառնալու, որ որևէ հիմք չկա բանակցությունները շարունակելու համար»,- ընդգծեց նա:
Երրորդ՝ քիչ հավանական սցենարն էլ այն է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում որոշ նախապայմանների կատարման դեպքում վերադառնալ բանակցային սեղան: Քաղաքագետի խոսքով՝ այս դեպքում հարց է առաջանում, թե բանակցային սեղանին դրված ինչ առաջարկներ են քննարկելու կողմերը:
«Ըստ էության, առաջարկները շատ թե քիչ հայտնի են: Բանակցային ձևաչափը հասկանալի է, բայց հարցը կայանում է նրանում, թե կողմերն արդյոք պատրաստ են սեղանի վրա առկա առաջարկները որպես հիմք ընդունել բանակցային գործընթացի համար, թե առաջին հերթին Ադրբեջանը, ձգտելով ստանալ ամեն ինչ, արդյունքում կարող է չստանալ ոչինչ»,- ասաց քաղաքագետը:
Մարկարովը նկատում է, որ վերջին շրջանում հայկական կողմը զգալիորեն կոշտացրել է դիրքորոշումը նաև միջազգային հանրության նկատմամբ, որը իր մեղքի բաժինն ունի ստեղծված իրավիճակում: «Բայց հիմա խնդիրը նրանում չէ, որ մենք պետք է մեղավորների փնտրենք: Խնդիրն այն է, որ մենք պետք է գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու կառուցողական սցենարներ»,- եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular