ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021 թվականին կլինեն նոր ճգնաժամեր ուղիղ Ռուսաստանի սահմանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
vz.ru-ն գրում է, որ ռուսները 2020 թվականը կհիշեն ոչ միայն կորոնավիրուսի համաճարակով, այլ նաև հետխորհրդային տարածքում ապակայունացման նոր ալիքի սկիզբով: Եվ դա այն պատճառով, որ 2020-ին սկսված գործընթացները կշարունակվեն և նույնիսկ կակտիվանան 2021-ին: Կոնկրետ ինչպե՞ս դա տեղի կունենա, և ո՞րն է վտանգը Ռուսաստանի շահերի համար: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանին, Բելառուսին և Մոլդովային: Հեգնանք է նաև այն, որ վերջին երկու երկրներում տիրող իրավիճակը կապասառեցնի նաև ուկրաինական խնդիրը:
 
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հանձնվելուց հետո Հայաստանը հայտնվել է ներքաղաքական շատ լուրջ ճգնաժամի անդունդում: Բնակչության մի զգալի մասը ողբերգության մեջ մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի պահվածքը պատերազմի ընթացքում մի շարք հարցեր է առաջացնում: Ոմանք նրան մեղադրում են հիմարության, ոմանք բացահայտ դավաճանության մեջ, և բոլորը միասին պահանջում են անհապաղ հրաժարական տալ: Փաշինյանն ինքը չի ընդունում իր մեղքը և չի պատրաստվում հեռանալ: Նրա խոսքով ինքը պատրաստ է լքել իր պաշտոնը միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կարող են անց կացվել 2021 թվականին: Արդյունքում, հասարակությունը, որն այդքան համախմբման խիստ կարիք ունի Ղարաբաղի կորստի հոգեբանական հետևանքները հաղթահարելու համար, ընկել է քաղաքացիական առճակատման վիճակի մեջ: Թվում է, թե Ռուսաստանը թքած ունի Հայաստանի ներքին վեճերի վրա, քանի որ Մոսկվան հիմնականում փորձում է չխառնվել դաշնակիցների ներքին գործերին: Այնուամենայնիվ, դա կարող է հետևանքներ ունենալ նաև Ռուսաստանի համար:
 
Մոտ ապագայում Հայաստանին սպասվում են նոր նվաստացումներ ղարաբաղյան պատերազմում պարտության պատճառով. Ադրբեջանի հետ սահմանազատում վերջինիս օգտին (օրինակ Սոթքի ոսկու հանքի տարածքում), տարածքային կորուստներ Սյունիքում և այլն: Եվ քանի որ այդ նվաստացումները ինչ-որ կերպ պետք է բացատրվեն, հնարավոր է, որ ներկա իշխանամոլ վարչապետը (կամ նրա ենթակաները) սկսեն ամեն ինչում մեղադրել Մոսկվային: Այս ամենը կգումարվի հայ ազգի հոգեբանական վնասվածքի վրա, և հնարավորություն կտա հայությանը մեկ ուրիշին մեղադրել երկուսուկես տարի առաջ կատարված սեփական սխալի համար (երբ նրանք հեղափոխություն արեցին և Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության) և կհանգեցնի Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին ևս մեկ խնդրահարույց ղեկավար ընտրելու հեռանկարով:
 
Նյութը հրապարաման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular