ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ «մեծ վերադարձի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
rbc.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է տարածաշրջանում Հայաստանի հետ ռազմական բախումից հետո Լեռնային Ղարաբաղ «մեծ վերադարձի» և վերակառուցման աշխատանքներ սկսելու մասին:
 
«Մեծ վերադարձը սկսվում է, բոլոր վերակառուցման աշխատանքները սկսված են: Համոզված եմ, որ մենք թշնամուն դուրս մղելով մեր հողերից ընդամենը 44 օրվա ընթացքում, հնարավորինս շուտ կվերականգնենք մեր պատմական երկիրը՝ Ղարաբաղը »,- նրա խոսքերն է մեջբերել պետության ղեկավարի պաշտոնական կայքը:
 
Նա նշել է, որ, չնայած պատերազմից անցել է ընդամենը երկու ամիս, բայց արդեն սկսվել են աշխատանքները Շուշա քաղաքի պատմական տեսքը վերականգնելու ուղղությամբ:
Ալիևը հայտարարել է նաև Ֆիզուլիի նոր միջազգային օդանավակայանի հիմքը դնելու մասին: Նախատեսվում է, որ դրա թռիչքուղին շահագործման կհանձնվի արդեն 2021 թվականին: Նախագահի խոսքով օդանավակայանի կառուցման հիմնական նպատակն է ապահովել օտարերկրյա հյուրերի ժամանումը Շուշա:
 
Հունվարի 15-ին նաև դրվել է Շուշիից Ֆիզուլի կառուցվելիք չորս գոտիանի մայրուղու հիմքը: Երկրորդ միջազգային օդանավակայանը կկառուցվի Քելբաջարի կամ Լաչինի շրջանների տարածքում, հայտարարել է Ալիևը: Ավելի վաղ ՝ հունվարի 5-ին, Իլհամ Ալիևը Շուշա քաղաքը հայտարարել էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մշակութային մայրաքաղաք: Նախագահը տարածաշրջանում պատմական հուշարձանների վերականգնումն անվանել է երկրի մշակույթի նախարարության հիմնական խնդիրներից մեկը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular