ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

ՍՊՈՐՏ

«Տամբովը» պայմանավորվածություն է ձեռք բերել ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնում Վալերի Հովհաննիսյանին նշանակելու մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Տամբովի» գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Վալերի Հովհաննիսյանը դառնա ակումբի նախագահ»,- ասել է Կոնովալովան:

Նշենք, որ ակումբի նախկին նախագահը՝ Արսեն Գաբուևը, պաշտոնը լքել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին։

19-րդ տուրից հետո «Տամբովը» 13 միավորով վերջին տեղում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում:

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանը եղել է Արմավիրի «Տորպեդո»-ի և Մոսկվայի «Արարատի» նախագահը, Երեւանի «Արարատի» գլխավոր կառավարիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular