ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կառավարության նոր հակառեկորդը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումները 2020 թվականին ռեկորդային ցածր ցուցանիշներ են սահմանել։ Ըստ 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների (նույնիսկ պատերազմից առաջ)` Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 630 հազար դոլար կամ 311 միլիոն դրամ: 2019-ի նույն ժամանակահատվածի համար այս գումարը $ 80 մլն էր, 2018 թվական՝ 128 միլիոն դոլար: Ինչպես տեսնում ենք ներդրումային հոսքը Հայաստան հեղափոխությունից հետո շեշտակիորեն և տարեցտարի կրճատվում է և 2020 թվականին այն պարզապես զրոյի է հասել: Եվ սա խոստացված տնտեսական հեղափոխության, կախարդական փայտիկների և միֆոլոգիական՝ հերթ կանգնած ներդրումների ֆոնին:
 
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունները որպես պարգևավճար բաժանել են 200 միլիոն դոլարից ավել գումար: Այսինքն՝ մոտավորապես այնքան գումար, որքան 2018 թվականից ի վեր որպես ներդրում մտել է Հայաստան, դեռ մի բան էլ ավել: Հետևաբար որտեղի՞ց բյուջեում պետք է գումար լինի, եթե իշխանությունները վատ տնային տնտեսուհու նման ավելի շատ ծախսում են, քան վաստակում: Որտեղի՞ց գումար լինի, եթե եկածն էլ ու հարկատուներից քերածն էլ գնում է իրենց գրպանը, որպես պարգևավճար՝ անհայտ հաջողությունների ու ձեռքերումների դիմաց: Բնական է, որ բյուջում առաջանում է հսկայական բաց և այդ բացը լրացվում է հպարտ քաղաքացիներին հարկախեղդ անելով. Փաշինյանի կառավարությունը ռեկորդակիր է ոչ միայն տապալված ներդրումային քաղաքականությամբ, այլ նաև սահմանված հարկերի, տույժերի ու տուգանքների թվով:
 
Առանձին խոսակցության առարկա է, թե ինչու է տապալվել այդ ներդրումային քաղաքականությունը: Սակայն, կարելի է ֆիքսել մի պարզ բան՝ փողը սիրում է լռություն, իսկ շուրջ երեք տարի տևող ներքաղաքական հաշվեհարդարները, ասֆալտներին փռելը, պատերին ծեփելը, հեղափոխականներից պետական պաշտոնյայի չվերածվելը՝ լռություն որևէ կերպ չես անվանի: Դրան պետք է գումարել ձախողված արտաքին քաղաքականությունը, հարաբերությունների վատթարացումը դաշնակից պետությունների հետ և հասկանալի կդառնա, թե ինչու են Փաշինյանի կառավարության ֆինանսները՝ այս դեպքում ներդրումները երգում ռոմանսներ...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular