ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը կանխատեսել է ռուբլու փոխարժեքն առաջիկա ամիսների համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների կառավարման բարձրագույն դպրոցի ֆինանսական կարգապահության ամբիոնի դասախոս Վալերի Կորնեյչուկը կանխատեսել է առաջիկա ամիսներին ռուբլու արժեքի փոփոխությունը: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:

Կորնեյչուկի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դրականորեն է ազդում նավթային գնադրումների վրա:

Փորձագետը նշել է, որ այդ ազդեցությունը կարող է տարածվել նաև ռուսական արժույթի վրա, որի վրա ազդում է նաև Ֆինանսների նախարարության որոշումն՝ արտասահմանյան արժույթի գնման համար 106,3 մլրդ ռուբլի առանձնացնելու մասին:

Կորնեյչուկը գտնում է, որ բարենպաստ պայմաններում ռուբլու փոխարժեքը կարող է հասնել 1 դոլարի դիմաց 71-72 ռուբլու:

Սակայն պատժամիջոցային ռիսկերի բացասական ազդեցությունների դեպքում, ռուբլու փոխարժեքը կարող է ընկնել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 80 ռուբլու և մեկ եվրոյի դիմաց 92-95 ռուբլու:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular